Աֆրիկյանների ակումբի շենքի ապամոնտաժումը շարունակվում է: Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսօր ակտիվիստների կողքին էր: Նա պահանջեց ֆոտոլրագրող Հայկ Բիանջյանի հետ բարձրանալ եւ լուսանկարել ակումբի շուրջը: Սակայն ոստիկանները միայն տիկին Բախշյանին թույլ տվեցին բարձրանալ: Վերադառնալով՝ նա նշեց, որ ֆասադը քիչ է վնասվել եւ այն կարելի է վերականգնել, սակայն լուսանկարների ոչ բավարար լինելու պատճառով տիկին Բախշյանը կրկին վերադարձավ Աֆրիկյաններ՝ լուսանկարներ անելու համար:
Մանրամասները շուտով:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ