Լրահոս
Օրվա լրահոսը

Սկանդալ ԱԺ-ում. ՀՀԿ պատգամավորն իր տղամարդկությունն ապացուցելու համար կանչում է դուրս (Տեսանյութ)

Հունիս 21,2014 12:18

Քիչ առաջ՝ 20 րոպե ընդմիջումից հետո Աժ-ում քվեարկության դրվեց Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը եւ առաջին ընթերցմամբ ընդունվեց՝ 67 կողմով:
ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ձայն խնդրեց. «Խնդրում եւ պահանջում ենք հարգել, պաշտպանել օրենքը: Երբ ԱԺ պատգամավորը քվեարկությունից հետո առաջարկում է պահել պատկերը եւ ցույց է տալիս քվեարկությունը, պետք է ֆիքսել իրողությունը: Տղամարդկությունը այն չի, որ օրենքը խախտեք: Տղամարդկությունն այն է, որ ամեն մեկն իր գործն անի եւ պատասխան տա դրա համար: Կեղծ մեթոդներով շատ հեռու չեն գնում: Խնդրում եմ, ԱԺ մեծարգո նախագահ, փոխնախագահներ, պատգամավորներ, եղեք ՀՀ օրենքի սահմաններում»:

ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը հստակեցրեց, թե ինչ նկատի ունեն: Նա ասաց, որ իրենց խմբակցությունը չմասնակցեց Կուտակային օրենքի քվեարկությանը. «ԱԺ դահլիճում միայն ՀՀԿ-ի եւ անկախ պատգամավորների թիվը դահլիճում 64 է, եւ դա արձանագրում ենք»:

Ոչ իշխանականները, որպես ուրիշի փոխարեն կոճակ սեղմած օրինախախտ պատգամավոր, շոշափում էին ՀՀԿ խմբակցության անդամ Սպարտակ Մելիքյանի անունը: Նա հակադարձեց. «Եթե որոշ մարդիկ տեսողության խնդիր ունեն, ապա կան հիվանդանոցներ, որտեղ կարող են գնան, ստուգվեն: Ես կխնդրեմ տաբլոն բացել, որ որեւիցե մեկը իրավունք չունենա զրպարտելու, որ ես քվեարկել եմ ուրիշի տեղը: Եվ երկրորդը՝ եթե որեւիցե մեկը կասկածում է իմ տղամարդկության վրա, որ ես կարող եմ սխալ անել ու պատասխան տալ, տղամարդկությունն ապահովելու համար առանձին տեղեր կան: Ես ձեզ առաջարկում եմ հետ կանգնել եւ ձեզ կապացուցեմ իմ տղամարդկությունը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30