Այսօր` հունիսի 21 -ին, աշխատանքային այցով Վրաստանում գտնվող Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը հանդիպում ունեցավ Ախալքալաքի ղեկավարության և Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Պետրոսյանի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Գյումրի և Ախալքալաքի միջև առկա մշակույթային կապերն ավելի խորացնելու հեռանկարներին վերաբերող հարցեր, ինչպես նաև մտքեր փոխանակեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Գյումրու քաղաքապետի աշխատանքային այցը Վրաստանի հանրապետություն շարունակվում է և նախատեսված են այլ հանդիպումներ:
Գյումրու քաղաքապետարան
Էս է հա դրա աշխատանքային այցը, ուտուշ-խմուշը, յանի նկար են գցել, անգրագետ հնարք է