Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երիտասարդ առաջնորդները սովորում են՝ ինչպես թիմին հասցնել ճիշտ նպատակին

Հունիս 21,2014 11:00

Հունիսի 20-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի, «Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» հասարակական կազմակերպության և Երիտասարդ առաջնորդների դպրոցի նախաձեռնությամբ մեկնարկեց «Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագիրը: Շուրջ մեկ ամիս տևողությամբ այս ծրագիրը նախատեսված է 15 ոչ պետական բուհերի ուսանողական խորհուրդների ղեկավարների համար:

Դասընթացների շրջանակներում առաջին հանդիպումը Երիտասարդ առաջնորդների դպրոցի ղեկավար Արտակ Շաքարյանի հետ էր։ Վերջինս նշեց, որ մարդու մոտ միշտ կա ավելի բարձրին հասնելու, ինքնակատարելագործվելու ձգտում, և դասընթացի միջոցով փորձելու են մասնակիցներին փոխանցել այն հմտությունները, որոնք մարդուն դարձնում են ավելի արդյունավետ, ավելի ունակ՝ հասնելու հաջողության, ինչն էլ ասոցացվում է առաջնորդության հետ։ Արտակ Շաքարյանի տեղեկացմամբ՝ հանդիպումների ընթացքում ուսուցանվելու են մարդկանց հետ հարաբերվելու հմտություններ. «Մենք ուսուցանելու ենք նպատակին հասնելու մեթոդներ։ Լավ առաջնորդը պետք է կարողանա իր թիմին ճիշտ նպատակին հասցնել։ Քննարկելու ենք նաև ճարտասանության հիմունքներ։ Առաջնորդն իր գաղափարները տեղ հասցնելու համար պետք է կարողանա նաև համոզել ու իր հետևից տանել մարդկանց։ Մենք, համագործակցելով ոչ պետական բուհերի ուսանողների հետ, գիտակցում ենք, որ այս երիտասարդներն են, որ վաղը դառնալու են մեր առաջնորդները, փոքր և միջին ձեռնարկությունների ղեկավարները։ Եվ որքան բարձր լինի նրանց իմացությունը նշված թեմաների վերաբերյալ, այնքան ավելի որակյալ մթնոլորտ կստեղծվի Հայաստանի զարգացման համար»։
«Ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ ղեկավար Արմինե Բարսեղյանն էլ հավելում է, որ առաջնորդության դասընթացը կազմակերպել են՝ հաշվի առնելով մասնակիցների պահանջները։ «Կա գիտելիքների, հմտությունների մի տեսակ, որը ո՜չ դպրոցներում են սովորեցնում, ո՜չ էլ բուհերում։ Մենք, կիրառելով ոչ ֆորմալ կրթության մեթոդները, փորձում ենք լրացնել այդ բացը»,- ասում է Արմինե Բարսեղյանը։

Հայկական բժշկական ինստիտուտի ուսխորհրդի նախագահ Սուսաննա Իվանյանի ակնկալիքները մեծ են առաջնորդության դասընթացներից։ Կարծում է, որ հանդիպումները մասնագետների հետ կօգնեն ավելի հեշտ կողմնորոշվել, ճիշտ գնահատել իրավիճակները, ավելի հեշտ հարաբերվել շրջապատի հետ։
«Երիտասարդ առաջնորդների վերապատրաստում» ծրագրի ընթացքում մասնակիցները լավագույն մասնագետների օգնությամբ կուսումնասիրեն առաջնորդության առանձնահատկությունները, կծանոթանան թիմային աշխատանքի նրբություններին, ինչպես նաև կզարգացնեն հանրային ելույթներ ունենալու ունակությունները:

 

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30