Լրահոս
Օրվա լրահոսը

Բանալին Հայաստանում է

Հունիս 21,2014 10:47

Գլենդելի քաղաքապետ Զարեհ Սինանյանի հետ իմ շփումը խիստ ոգեւորիչ էր մի քանի առումով: Նախ` ինձ դուր է գալիս, երբ պաշտոնյաները լրագրողների հետ շփվելիս զսպվածություն եւ համեստություն են դսեւորում: Թե չէ՝ հիշեցի Երեւանի քաղաքապետարանի վարչության մի պետի, որն ի պատասխան լրագրողի մի հարցի ասել է` «քանի որ ես վարչության պետ եմ, ապա կարող եմ շփվել միայն պետերի, այսինքն` խմբագիրների հետ»:

Երկրորդը` իհարկե, հաճելի էր, որ ամերիկյան քաղաքը ղեկավարում է հայաստանյան ծագում ունեցող երիտասարդը, որը 88-ին` 14 տարեկանում լքել է Խորհրդային Հայաստանը, առաջ է գնացել իր անձնական արժանիքների շնորհիվ՝ դառնալով քաղաքային խորհրդի անդամ, իսկ այնուհետեւ` քաղաքապետ:

Բայց ամենակարեւորը նրա առողջ վերաբերմունքն է Հայաստան-Սփյուռք հարաբերություններին: Սփյուռքում, որքան տեսնում եմ, կա երկու ծայրահեղություն: «Ավանդական» սփյուռքահայերը եթե հետաքրքրվում են Հայաստանով, ապա միայն ազգային խնդիրների համատեքստում` այնպես, ինչպես իրենք են այդ խնդիրները հասկանում` Հայ դատ, ցեղասպանություն, պահանջատիրություն: Այդ տեսանկյունից նրանց թվում է, թե այնքան էլ կարեւոր չէ, թե ինչպիսի պետություն է Հայաստանը, ինչպիսի ռեժիմ է այստեղ, միայն թե` բոլորս միասին հետապնդենք վերոհիշյալ խնդիրները: Մեր այդ հայրենակիցները պատեհ չեն համարում խոսելու Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացման, իշխանության լեգիտիմության եւ վերահսկելիության մասին:

Նրանք, ովքեր այստեղից են գնացել 1990 թվականից հետո (դարձյալ՝ եթե հետաքրքրվում են հայրենիքով), խոսում են հենց այդ խնդիրների մասին: Բայց ցավն այն է, որ այդ «նոր սփյուռքահայերից» շատերն այդ՝ մեզ համար չափազանց ցավալի հարցերին անդրադառնում են չարությամբ՝ կարծես թե ենթագիտակցաբար փորձելով արդարացնել իրենց բացակայությունը: «Սարքեք լավ հայրենիք, եւ ես կվերադառնամ»,- հաճախ դա է հնչում իրենց ասածների «տողատակերում»:

Մենք էլ՝ հայաստանցիներս, երբեմն նրանց՝ թե «ավանդականներին» եւ թե «ոչ ավանդականներին» չենք փորձում հասկանալ, հակառակը՝ մտքում կամ էլ նույնիսկ՝ հրապարակավ ձգտում ենք նրանց մեղադրել՝ թե ինչու դուք չէիք ու չեք կիսում մեր տառապանքները: Այդ կշտամբանքների հիմքը զուտ հուզական է, դրանցից պետք է վերանալ:

Զարեհ Սինանյանը զերծ է այդ բոլոր ծայրահեղություններից, եւ նրա ասածն այն է, որ մենք՝ հայերս, պետք է բոլորս մի անգամ անկեղծորեն «բացատրվենք», բայց բացատրությունը չպիտի տարիներ տեւի: Իրար մեղքերն ընդունելուց եւ սեփական մեղքերը խոստովանելուց հետո պետք է շարժվել առաջ՝ աչքի առաջ ունենալով այն անհերքելի դրույթը, որ բոլոր տեսակի ազգային խնդիրների լուծման բանալին գտնվում է այստեղ՝ Հայաստանի Հանրապետությունում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (27)

Պատասխանել

  1. Արսեն says:

    Գլենդելի քաղաքապետի մտքերին ի պատասխան։
    … «Սփյուռքը» առանց Հայաստանի չի կարող գոյություն ունենալ …
    Ճիշտ է, «սփյուռքը» առանց Հայաստանի չի կարող գոյություն ունենալ՝ որպես սփյուռք, բայց այդ ով որոշեց, որ Հայաստանից դուրս ապրող հայերի կյանքի գլխավոր նպատակը որպես «սփյուռք» գոյություն ունենալն է?
    … Երեխաների անունները անգլիալական անուններ են դնում, օտարամոլության մեջ լրիվ խեղդվում են…
    Ասում եմ հակառակը. ոչ հայերի հետ չեն ամուսնանում, երեխաների անունները միայն Հայկական են դնում, առանձնացված «կղզյակով» բնակվում են իրենց երկրներում՝ հարյուրամյակներ շարունակ …
    Երևի սա է Գլենդելի քաղաքափետի և Ա. Աբրահամյանի ցանկությունը…
    Ւմ համար՝ ամեն մարդ անում է ինչ ուզում է (կամ ինչ կարող է), եթե դա չի հակասում իր երկրի օրենքներին։ Դա քննարկման ենթակա չէ (թե չէ, օրենք ընդունեք, որ այն հայը որի երեխայի անունը Միշել է, Հայաստանի վերաբերյալ կարծիք հայտնելու իրավունք չունի..))).. )։
    Երտասարդը (Գլենդելի քաղաքապետը), միտք հայտնեց, որ անհրաժշտ է երկխոսություն։ Շատ լավ միտք էր։ Ես հարցնում եմ, ովքեր են երկխոսության կողմերը, և ինչպիսին են լինելու նրանց պատասխանատվությունները? (Չափը և ձևը)?։ Ով է վերահսկելու ստանձնած պարտավորությունների կատարումը?
    (Խնդրում եմ, միայն Ա. Աբրահամյանին չընդգրկել բանակցողների կազմի մեջ՝ նրա համար, իրենից տարբեր կարծիք ունեցողները «աբիժնիկներ» են, Հայաստանից գնացած մարդիկ էլ, ինչ ասում են՝ ըստ նրա, «արդարանում են» ..))).. )։

    • Արսեն says:

      Հոդվածի վերաբերյալ։
      Նորից օգտագործված է «հայրենիք»՝ պատասխանատվությունը լղոզող հասկացությունը։
      … «Սարքեք լավ հայրենիք, եւ ես կվերադառնամ» …
      Բոլորովին էլ՝ ոչ՜։ Սարքեք լավ պետությու՜ն, և ես կվերադառնամ։
      «Հայրենիքը» պրոպագանդայի տերմին է, հուզական մակարդակն է, շատ հարմար է ճառելու և 18-20 տարեկաններին «բոցաշունչ» կոչերով՝ «գիտակցված» մահվան ուղարկելու համար։
      Մարդիկ ապրում են պետության մեջ, հարաբերությունները կարգավորվում են պետության օրենքներով։ Ռեալ պետության, ոչ թե երևակայական «հայրենիքի»։
      ՀՀ-ում ես շփվում եմ «պետական պաշտոնյաների», ոչ թե «հայրենիքի պաշտոնյաների» հետ։
      Ով ուզում է պատասխանատվություն չունենալ իր ասածների համար՝ օգտագործում է «հայրենիք» անորոշությունը … «Ներդրումներ կատարեք Հայրենիքում» …))))…
      Ներդրումներ կատարեք Հայրենիքում, բայց հարկերը վճարեք Հայաստանի Հանրապետությանը…))).. Լուրջ չէ…

      • Պարոն Արսեն, եթե լավ պետությունը կամ հայրենիքը միայն մենք՝ Հայաստանը չլքողներս պետք է սարքենք, էլ ձեր վերադարձը մեզ պետք չէ, կարող եք չվերադառնալ…

  2. Ընթերցող says:

    ես միչև հիմա ընդամենը մի մարդա կոմենտ գրել, ուրիշ վախտ 30 40 կոմենտ էր լինում: եդ բոլորը հայհոյանքներ են գրել որ չեք տպում?
    վայ վայ վայ, երևում է բանալին էլ Հայաստանում չի:

  3. Ռուբեն Պարսամյան says:

    Հայրենիքը հուզական մակարդակ չէ սոսկ,դա ,կներեք,Արսեն,պարզունակացված,խորքը չտեսնող ու չգիտակցվող ընկալում է,եթե նման ընկալում է առկա:Հայրենիքը,ըստ իս, էթնիկ/ ազգային/ նույնականացման հիմք է,հոգեվոր դաշտի,գաղափարի հզոր դաշտ:Եթե մարդու ակունքները կոսմոպոլիտ են,նա սա չի հասկանա:Նժդեհի հայացքներն ու գործերը հուզական են՞…Միայն արտաքուստ,թեթեվ դիտարկողին կարող է այդպես թվալ, դրանք հայրենիքի ճիշտ ընկալման դասական եվ օրինակելի փայլուն արտահայտություն են,դրանք նյութականացված անկեղխ ապրեցնող եվ կողմնորոշող գաղափարներ են:Եթե առկա է նման ընկալում ը,ապա տվյալ անձը սոսկ սպառող հասարակության պրոդուկտ է, ,,Հացավանի,, Փիլոյի պես մեկը;Հայրենիքը քո նախնիների ստեղծած մշակույթն է,որ եթե ընկալելի ու հարազատ չէ,ապա մարդը կտրվել է արմատներից եվ ապրում է ոչ ադեքվատ,կեղծ միջավայրում:Հենց սա է հիմնական հավգամանքներից մեկը,որ ազգային/կարդա՝բնական/ պետությու ն չի ձեվավորվում,չափազանց շատ են կոսմոպոլիտ,խոտորող ուժերը,իսկ դրանք քոնը լինել չեն կարող; ՚/Երբ քոնն են դառնում,դու արդեն չես նմանվում քեզ/:

  4. Ռուբեն Պարսամյան says:

    7-րդ տողում պիտի լինի. Եթե առկա չէ նման ընկալում,ապա

  5. Տիգրան says:

    Հարգելի Արամ, ամեն ինչ ներկայացված էր իրականությանը շատ մոտ, եւ վերջաբանում արտահայտված բանալու մասին միտքը՝ շատ ճիշտ: Բայց ցավոք չեմ տեսնում այն հայերին, ովքեր ի վիճակի են գեթ մի անգամ անկեղծորեն «բացատրվելու», ու մանավանդ իրար մեղքերն ընդունելու եւ սեփական մեղքերը խոստովանելու, այսինքն՝ դրանց համար պատասխանատվություն կրելու, որքան էլ որ դա չբխի իրենց նեղ անձնական շահերից, էլ չասեմ, որ հակասի իրենց շահերին:

  6. Ռուբեն Պարսամյան says:

    Ոչ,այսօրվա Հայաստանը ադեքվատ,ասել է թե՝համահունչ չէ իմ եվ նմաններիս մտածողությանը,այսօրվա Հայքը նմաններիս գաղափարների,իմա՝Հայրենիք գաղափարի արժեզրկումն է,ծուռ հայելին,ու սակայն ուրիշ հայրենիք չունենք:Խնդիրը ավգյան ախոռները մաքրելն է,ու հիմնաշեն գաղափարներին համահունչ հայրենական պետություն ստեղծելը:Հրեաներին դա հաջողվեց անել 1000 տարում,մեզ որքա՞ն ժամանակ պետք կլինի,-չգիտեմ,պետք է պայքարել,եվ՛ ներսում եվ՛ դրսում:

    • Արսեն says:

      Կոչերից բացի՝ ոչ մի բան չլսեցի։ Կոչերը չեն հետաքրքրում, մեխանիզմները ցույց տուր։ Ասա քո անձնական պատասխանատվության չափը և ձևը։ Մեխանիզմը, որով դու կպատժվես՝ չարաշահումների կամ նպատակից շեղվելու դեպքում։ Հաջողության դեպում, որոնք են քո անձնական հավակնությունները? Ինչ միջոցներով ես ապրելու ծրագրիդ իրականացման ընթացքում?
      Ւնձ ձրի խոսքերով «բոցավառել» և քո պատկրացրած հեքիաթի համար ինձ մահվան կամ զրկանքների տանելու փորձերը թարգի, որովհետև անիմաստ զբաղմունք է։ Իմ հետ պայմանավորվի՝ որն է իմ իրավունք-պատասխանատտվություն, ջանք-վարձատրություն, ռիսկ-շահույթ հարաբերությունները։ Որոնք են պատժի մեխանիզմները յուրաքանչուրիս համար՝ մեր ստանձնած պարտավորությունները չհարգելու և պայմանավորված համամասնությունները խախտելու համար?
      Որոնք են պայմանագրի վերակնքման հանգույցային կետերը։? Ինչ պարբերությամբ են թարմացվում պայմանավորվածությունները և ինչ մեխանիզմով?…
      … և այդպես շարունակ … և այդպես աանընդհատ… փոխադարձ վերահսկողություն՝ ամեն օր և ամեն վայրկյան…

  7. Մարդ says:

    Ամեն հայ ,դա լինի դրսում թե ներսում , առաջին հերթին վատ է ընդունում երբ իրեն ոչ հարգալից մոտեցում է ցուցաբերվում , կամ ասենք կատեգորիզացվում է.

    «նոր սփյուռքահայ» , «ավանդական սփյուռքահայ» .

    Եթե հարցնենք Հայաստանից հեռացած յուրաքանչյուր հայի , ապա ոչ մեկն էլ իրան « սփուռքահայ» չի համարում ,այլ հայաստանահայ է համարում.

    Երբ խոսւմ են հեռուստացույցով «նոր սփուռքահայերի» մասին , թվում է թե խոսքը գնում է Աֆրիկայում կամ Ավստրալիայում գտնվող ինչ որ ազգի մասին.

    Հայաստանից հեռացած ոչ մի հայ «նոր սփուռքահայ» չէ , այլ դրսում գտնող Հայաստանցի.

    Ինչու ենք կատեգորիզացնում , քանի որ կատեգորիզնել , նշանակում է բաժանել.

    • Արսեն says:

      Ես մարդիկ դեռ կոմունիստական քարանձավից դուրս չեն եկել…
      Դեռ «հավերժ բարեկամ», «ժողովրդի թշնամի», «ախպար», «գաղթական», «թուրք», «հայրենասեր», «Երևանցի-Ղարաբաղցի», «ծափիկ-ծափիկ ծիրանիկ՝ վախ ես ինչ լավն ես իշխանություն»՝ խաղերն են խաղում…))).. Մի քիչ շատ ուզեցիր մինգամից..)))..

    • Մարիամ says:

      Համամիտ եմ Ձեր դիտարկման հետ, բոլորս հայեր ենք: Նման մոտեցումը գալիս է նաև Հայաստանից դուրս բնակվող հայերի մոտեցումներից: Անձամբ ինձ համար զվարճալի է, երբ արտերկրում մի 10 տարի բնակվող հայն իրեն համարում է արդեն ամերիկացի կամ գերմանացի և ինձ հետ զրուցելիս նշում է՝ ՁԵՐ Հայաստանում, ՁԵՐ երկրում, ՁԵՐ իշխանությունները, ԴՈՒՔ՝ հայաստանցիներդ, ՁԵՐ հայերը… Չնայած իմ արմատները 100 տոկոս հայկական չեն, բայց նման մարդիկ ինձ ավելի շատ են հայ համարում /կարծես դա ինչ-որ մի վիրավորոկան պիտակ լինի, քանի որ ես այս պահին Հայաստանում եմ բնակվում/, քան իրենց: Իմ հայ լինելուց կամ Հայաստանում բնակվելուց ես չեմ ամաչում ու առավել ևս չեմ կոմպլեքսավորվում: Այդուհանդերձ հենց նման մոտեցումից էլ գալիս է պիտակավորումը, քանի որ հենց արտերկրում բնակվող հայերի մեծամասնությունն է իրենց տարբերում հայաստանաբնակներից, հատկապես անկախացումից հետո արտագաղթած հայերը: Ամեն դեպքում իմ անձնական փորձից եմ համոզվել…

      Իրեն հայ համարող յուրաքանչյուրի ես համարում եմ հայ՝ անկախ նրա բնակության վայրի և անձնագրի մեջ նշված պետության: Բայց եթե մարդն իրեն սփյուռքահայ է համարում՝ հայաստանաբնակից տարբերվելու համար, ես նրան հաճույքով կոչում եմ սփյուռքահայ, դա նրա անձնական ցանկությունն է:

      • Արսեն says:

        Ով իրեն ինչ է համարում՝ դա ոչ մի նշանակություն չունի։ Գժանոցներում լիքը մարդիկ կան, որ իրենց Հիտլերներ, Նապալեոններ և Քրիստոսներ են համարում.. Դա չի նշանակում, որ նրանք Հիտլեր, Քրիստոոս կմ նապալեոն են..))).. որպեսզի դու քեզ «հայ» համարես, նախ պետք է տաս «հայի» սահմանումը, որը չես կարող անել առանց մարդու իրավունքներց բխող արգելքները խախտելու (մասնավորապես՝ ռասիզմի և դիսկրիմինացիայի կետերը)։
        Հետևաբար մնում է մի ընդհանուր բան՝ մենք բոլորս մարդ ենք, համապատասխան իրավունքներով ( որոնց թվում նաև «Հիտլերները», ««Քրիստոսները», «Նապալեոնները», «հայերը», «ճապոնացիները» ևն)։ Որոնցից մի մասը ունի պայմանագիր ՀՀ հետ (ՀՀ քաղաքացի է) մնացածը չունի։ Մի մասը անհանգստացած է, որ ՀՀ տարածքում լինի տանելի (ցանկալի է ամենալավ) պետություն՝ (անկախ «ազգությունից» և քաղաքացիությունից), մնացածը՝ ոչ։
        Դրանից հետո գալիս է ծրագրերի, մտքերի և արգումետների մրցույթը։
        Ընտրությունը, այմանագրերը, գործողությունները և պատասխանատվությունները։
        Գործողությունների ծրագիր առաջարկիր և հիմնավորիր…
        Ւսկ թե դու քեզ ինչ ես համարում՝ անձնական ընտրության, երևակայության, նախասիրությունների…մի խոսքով (հոբբի մակարդակի) բան է։ (Կարող ես քեզ նույնիսկ Քրիստոս կամ Նապոլեոն համարել..))).. եթե դրա դրսևորումները մյուս մարդկանց իրավունքները չեն խախտում՝ դա քո անձնական գործն է..))).. )։

        • Ruben says:

          Կարեւորը «հայի» սահմանում տալն է եւ պատի միակողմանի քանդումը:

          • Արսեն says:

            Մաքսային միությունում կարող ես տալ հայի սահմանումը, բայց պատը քանդելու մասին՝ մոռացի։ Եվրոմիությունում՝ կարող ես քանդել պատը, բայց «հայի» սահմանման մասին մոռացի։ Ոչ մի տեղ չմտած Հայաստանում՝ կարող ես համ պատը քանդել (երկար կտևի, բայց հնարավոր է, և միակողմանի չի լինի), Համ գտնել «հայի սահմանման» ձև, որը «ոչ հայերի» մոտ քեզ պատժելու ցանկություն չի առաջացնի… բայց «Անկախ Հայաստանի» համար՝ Հայաստանում ինտելեկտուալ ռեսուրս չկա։
            Ընտրի։

          • Արսեն says:

            Կարդացի իմ գրածը և նկատեցի, որ դա կարելի է տարբեր ձևերով հասկանալ…))).. «ինտելեկտուալ ռեսուրս չկա» ոչ թե որ «ընդհանրապես չկա», այլ երևի «կրիտիկական կոնցենտրացիան չկա»։ Այինքն այդ մարկանց քանակը բավարար չէ անկախ երկիր ունենալու համար..))..

      • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

        Այո, անունն այնքան էլ էական չէ։ Վերջին 20 տարում գնացածների մի մասն իրեն անվանում է «սփյուռք», մյուսը՝ ոչ։ Կարեւորը՝ բոլորը մեր եղբայրներն ու քույրերն են, որոնց
        պիտի փորձենք հասկանալ։

        • Մարդ says:

          Եթե տվյալ հայն իրեն համարում է ամերիկացի կամ գերմանացի , ինչու չենք կատարում իր խնդրանքը. Իրեն ասեք պարոն «ամերիկացի» այլ ոչ թե « սփուքահայ» եվ կարող ենք իր հետ անգլերեն խոսել. Դրանից նա միայն «կշոյվի».
          Բայց պարտադրել մեկին «լինել» «սփուրահայ» կամ «ամերիկացի» հակառակ իր կամքի , դրանից նա միայն «կվրդոհվի» մեղմ ասած.

          • Արսեն says:

            Համաձայն եմ..))).. Օրինահ՝ Պարոն Աբրահամյան խնդրում է իրեն համարել լրագրող և թերթի գլխավոր խմբագիր՝ այդպես էլ անում եմ..))).. Բայց Սերժը չի խնդրել իրեն համարել նախագահ (ընտրությունները անցել են կեղծիքներով, ոչ թափանցիկ և բռնություններով), նրան նախագահ համարել չեմ կարող…)))…

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            «Սփյուքահայ» անունուվ միտք չունեի որեւէ մեկին վիրարել՝ զուտ պայմանական տերմին է՝ գնահատական չէ: Հաշվի կառնեմ, որ այդ բառը կարող է վրդովեցնել Հայաստանի գնացած մեր հայրենակիցներից ոմանց: Պարտադրել որեւէ մեկին որեւէ մի բան լինել ամնտություն է: Ի դեպ, եթե մարդը իրենց համարում է ամերիկահայ, նրան նույնպես պետք է փորձել հասկանալ եւ ընդհանուր եզրեր գտնել:

          • Արսեն says:

            Եթե ինչ-որ տեղ պատ է առաջացել, որի քանդման անհրաժեշտությունը գիտակցված է երկկողմանի՝ քանդման ջանքերը (գոնե քանդման ծրագրերը), պետք է լինեն երկկողմանի։ Հակառակ դեպքում՝ պատի միակողմանի քանդումը կարող է ընկալվել որպես ագրեսիա։
            Ես ինչ-որ համագործակցության ծրագիր, առաջարկ և պատի անվտանգ քանդման տեխնիկական հիմնավորում չտեսա ձեր կողմից։

          • Մարդ says:

            Վիրավորական ոչինչ չկա , ուղակի ինձ թվում է ժամանակն է «Սփյուքահայ» բառը կամ տերմինը փոխարինել մի այլ բառով , որը մեզ կմոտեցնի եվ ոչ թե հեռվացնի.

            Ինչպես նայեվ «լքել» բառը.

            Ասենք « մեր արտերկրում ապրող հայերը» , կամ «90 ականներին արտերկրում ապրելու մեկնած հայերը» .

            Այս մոդեռն դարում մի քանի ժամվա մեջ հայաստան ենք հասնում , էլ ինչ «Սփյուքահայ».

          • Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ says:

            Շատ լավ, շհորհակալ եմ, անպայման հաշվի կառնոմ:

        • Արսեն says:

          Փորձեք, փորձեք..)).. Երբ որ «փորձը» հաջողվի՝ տեղյակ պահեք..)))..

  8. Տիգրան says:

    Բա հայաստանցի ու ղարաբաղցի ցնդաբանությունը՞: Միավորվելու համար նախ պետք է այս զառանցանքից ազատվել, թե չէ ո՞վ գիտի գուցե մարդուն սփյուռքահայ անվանես, իսկ պարզվի, որ նա սփյուռքաղարաբաղցի է ու ստացվի, որ վիրավորեցիր նրան:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30