Լրահոս
Օրվա լրահոսը

Վտանգավոր այցեր. «168 ժամ»

Հունիս 21,2014 10:35

Երեկ միանգամից երկու հայ զինծառայող է սպանվել հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում՝ Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանի պաշտպանական գծում և Հայաստանի սահմանագոտու հարավարևմտյան, այսինքն՝ Նախիջևանին սահմանակից հատվածում տեղակայված հենակետում:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը ցավակցություն է հայտնել երկու զինծառայողների ընտանիքներին և հարազատներին: Ոչ ավելին: Որովհետև իրականում տեղի ունեցածը, ավելի ճիշտ՝ արդեն շարունակական դարձող հայ զինվորների սպանությունները պայմանավորված են ոչ թե պաշտպանական գերատեսչության վատ, անարդյունավետ աշխատանքով, սահմանների պաշտպանության սխալ մարտավարությամբ և այլն, այլ մեկ այլ գերատեսչության՝ Արտաքին գործերի նախարարության հանցավոր գործունեությամբ: Եթե, իհարկե, այն, ինչով զբաղվում են Հայաստանի արտաքին քաղաքականությունն իրականացնողները, կարելի է ընդհանրապես գործունեություն համարել: Առաջին հայացքից` սահմանում զինվորների սպանություններն արտաքին քաղաքականության հետ ուղղակի կապ չունեն:

Իրականում, սակայն, դրանք հենց արտաքին քաղաքականության ֆիասկոյի հետևանք են: Որովհետև, ինչպես ցույց է տալիս փորձը, ադրբեջանական գրեթե բոլոր դիվերսիաները ու նրանց կողմից հայ զինվորներին ուղղված դիպուկահարների կրակահերթերը չեն լինում պատահաբար, հենց այնպես: Դրանք նախորդում կամ հաջորդում են արտաքին քաղաքականության ասպարեզում տեղի ունեցած կամ ունենալիք որևէ իրադարձության: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել այս շաբաթ: Երկու օր առաջ Ադրբեջան է այցելել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, ով Բաքվում մի շարք հայտարարություններ է արել ռուս-ադրբեջանական ռազմավարական բարեկամության, Ռուսաստանի համար Ադրբեջանի ունեցած կարևորության մասին:

Բացի այդ, ինչպես արդեն տեղեկացրել ենք, Լավրովն ադրբեջանական հողում հայտարարել է, որ Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու է առանց հայկական հողի մի մասի՝ Լեռնային Ղարաբաղի, որն ադրբեջանցիները ոչ միայն համարում են իրենցը, այլ կարողացել են դա պարտադրել նաև Հայաստանի ռազմավարական դաշնակիցներին: Այսինքն` Լավրովը Բաքվում Ադրբեջանին հերթական քարտ բլանկը տվեց, որն այդ երկիրն առաջին հերթին օգտագործեց կրկին հայ զինվորներ սպանելու համար: Ի՞նչ է անելու Հայաստանի արտգործնախարարությունն այս անգամ: Ոչինչ էլ չի անելու:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30