Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ի՞նչ նպատակ է հետապնդում Կոլերովի նախաձեռնությունը. «168 ժամ»

Հունիս 21,2014 10:13

Ռուսաստանցի քաղաքագետ Մոդեստ Կոլերովը, ով վերջին շրջանում մասնագիտացել է այլ պետությունների տարբեր բնույթի ազդանշաններ ուղարկելու մեջ, հանդես է եկել ուշագրավ հրապարակմամբ` ներկայացնելով ծրագիր Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ: Մասնավորապես, ներկայացված 10 կետերից մեկում Կոլերովն առաջարկում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը 99 տարով հայտարարել ՄԱԿ-ի խնամակալության/մանդատային տարածք, որը ճանաչվում է անկախ և անջատվում է Ադրբեջանից` իր ժամանակակից տարածքային սահմաններում, իսկ մյուսով` ԼՂՀ-ն ճանաչել Հայաստանից անկախ, որպեսզի ԼՂՀ-ն ու Հայաստանը պարտավորվեն չբարձրացնել միավորվելու պահանջ: Ի՞նչ նպատակ է հետապնդում Կոլերովի այս նախաձեռնությունը:

Փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ Կոլերովն առաջնակարգ փորձագետ չէ և չի համարվում Կրեմլի բարձրախոսը, ուստի չարժե նրա հրապարակումը քննարկել: Իսկ Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի կարծիքով` Կոլերովը պատահական մարդ չէ, և այդ կետերը հերթական փորձաքարն են` հասարակության «պարտվողականության աստիճանը» ստուգելու նպատակով: Ըստ քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանի` էականը ոչ թե Կոլերովի գրածն է, այլ մեր տարածաշրջանում ստեղծված իրավիճակը:

Մանրամասները կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30