Այս աղբամաններն իրենց համար նախատեսված նախկին տեղից օրերս տարհանվել եւ հանգրվանել են վերջերս լիովին վերանորոգված՝ Երեւանի Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցին շատ մոտ, անմիջապես ցանկապատի տակ՝ աշակերտների եւ ուսուցիչների համար ստեղծելով հակասանիտարական վիճակ: Ինչպես հստակ երեւում է 2-րդ լուսանկարում, աղբամանների նախկին տեղը միջազգային մի ներկայացուցչության տարածքի հետնամասում էր, որը, սակայն, իր շրջապատում չի հանդուրժել նման տեսարան, ուստի Կենտրոն համայնքի պատասխանատուներն ավելի նպատակահարմար են գտել աղբը մոտեցնել մեր երեխաներին, քան միջազգային ներկայացուցչության «քեֆին» կպնել:
Լուսանկարները՝ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆԻ
«Առավոտ» օրաթերթ
20.06.2014