ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության ու Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված Երիտասարդ վավերագրողների կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի արդյունքներն այսօր ամփոփվեցին «Մոսկվա» կինոթատրոնում:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Ամերիկյան վավերագրական ֆիլմերի ցուցաշարի շրջանակներում 17-26 տարեկան երիտասարդ ֆիլմարտադրողներվավերագրական ֆիլմերեն պատրաստել, որոնցում անդրադարձել են Հայաստանում առկա հասարակական, տնտեսական կամ քաղաքական որևէ հարցի՝ իրենց հայեցողությամբ:
Ծրագրի շրջանակներում հունվար-մարտ ամիսներին հայ և արտասահմանցի փորձառու մասնագետները մի շարք դասընթացներ են անցկացրել, ապա երիտասարդ հայ վավերագրողներին առաջարկվել է ներկայացնել իրենց ֆիլմերը` մասնակցելու մրցութային փուլին:Իսկ ներկայացված 28 ֆիլմերից ժյուրին ընտրել է երեք լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմերը, որոնցից «Լավագույն ֆիլմ» անվանակարգում այսօր հաղթող ճանաչվեց Սոնա և Մարինե Քոչարյանների «Ինչպես անցնել (Ջիլիզից Ջիլիզ)» կինոնկարը:
«Լավագույն պատմություն» անվանակարգում հաղթեց Արամ Կիրակոսյանի «Գեղեցիկ մարդիկ» ֆիլմը, իսկ «Լավագույն կինեմատոգրաֆիա» անվանակարգումԱվետիս Ավետիսյանի «Իմ տնից սկսվող հայրենիքը» ֆիլմն է:
Կարդացեք նաև
Հաղթողները, որպես մրցանակ ստացան HD տեսախցիկներ: «Լավագույն ֆիլմ»-ի հաղթողներ Սոնա և Մարինե Քոչարյաններին շնորհվեց նաև ֆիլմերի միջազգային փառատոնի մասնակցության վկայագիր:
Առանձնացված երեք ֆիլմերը ցուցադրվեցին:
«Երիտասարդ վավերագրողներն ապացուցեցին, որ իրենք արժանի են մեր վստահությանը, որովհետև նրանց հաջողվեց ավելի մեծ արդյունքներ ցույց տալ, քան մենք սպասում էինք»,- ասում է Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը:-Ես դիտել եմ ներկայացված գրեթե բոլոր ֆիլմերըև իսկապես հպարտ եմ, որովհետև մենք մեծ ապագա ունենք»:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ