Նախօրեին հակառակորդը կրակել է հյուսիսարևելյան սահմանի հայ դիրքապահների ուղղությամբ: Երեկոյան կրակի տակ են եղել նաև Տավուշի սահմանամերձ գյուղերը:
Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանն Aysor.am-ի հետ զրույցում ասաց, որ երեկոյան ժամը 18.00-ից մինչև 19.30-ն կրակել են գյուղի ուղղությամբ.
«Մեկ ու կես ժամ գյուղի վրա կրակեցին, մեր դիրքապահների պատասխանից հետո լռեցին»,- ասաց Անդրանիկ Այդինյանը:
Գյուղապետի խոսքով՝ կրակում էին հիմնականում խոշոր տրամաչափի զենքերից: «Սրանից մեկ օր առաջ էլ օրվա մեջ մի քանի հատ կրակեցին: Մի կրակոցը եկավ մեր հինգհարկանի շենքի տակ երեխեք էին խաղում, ընկավ ոտների առաջը: Տենց բան տեսած երեխան բա կարա՞ս ասես, որ առողջ ա ու երջանիկ»,- պատմեց Անդրանիկ Այդինյանն:
Կարդացեք նաև
Մանրամասները կարող եք կարդալ Aysor.am-ի կայքում