Լրահոս
Օրվա լրահոսը

News.am. «Իշխանության գլուխ են կանգնել հրեշներ». Լեւոն Տեր-Պետրոսյան. (Տեսանյութ)

Հունիս 20,2014 18:50

Անկախ այն բանից, թե ինչ եղավ «Ղարաբաղ» կոմիտեի հետ իշխանության գալուց հետո, այդ երկուսուկես տարին մինչեւ իշխանության գալը, կոմիտեն գործել է, որպես համերաշխ խումբ, որտեղ ոչ ոք ամբիցիաներ չի ունեցել։ Այս մասին հունիսի 19-ին, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Սամվել Գեւորգյանի հուղարկավորության արարողությունից հետո ասել է ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը։

«Ինձ համար «Ղարաբաղ» կոմիտեն մի այնպիսի երեւույթ է, որի նմանը երեւի չի եղել պատմության մեջ, երբ մտավորականներ, որոնցից յուրաքանչյուրը ուներ իր մասնագիտությունը, զբաղմունքը, բայց միշտ ապրել է հայրենիքի հոգսերով, երբ առիթը ծագեց, պատահական չէր, որ հենց այդ մարդիկ հավաքվեցին իրար շուրջ եւ ղեկավարեցին ղարաբաղյան շարժումը»,- ասել է Լեւոն Տեր-Պետրոսյանը՝ նշելով, որ իր համար կոմիտեի բոլոր 11 անդամները իրենց արժեքով հավասար են։

Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսքով՝ հակասությունները, որ սկսվեցին իշխանության գալուց հետո, բնական են։

«Հիմա էլ, եթե մեր էս նոր շարժումը գա իշխանության, հակասությունները դրանից հետո են սկսվելու։ Դա կյանքի օրենքն է, քաղաքականության օրենքը։ Անգամ հետագայի հակասությունները ինձ համար ոչինչ են, զրո են այն երկուսուկես տարվա համեմատ, որ այս մարդիկ արել են։ Ինչ էլ որ այդ մարդիկ արած լինեն դրանից հետո, բացարձակապես չի նսեմացնում նրանց արժեքը երկուսուկես տարվա ընթացքում։ Դրանք մարդիկ էին, որ այդ ժամանակ ոչ պաշտոնների մասին են մտածել, ոչ իշխանության, ոչ էլ ենթադրել են, որ Սովետական Միությունն այդքան շուտ քանդվելու է։ Եթե ժամանակին Գորբաչովը մի քիչ ավելի խելոք լիներ եւ պահեր Սովետական Միությունը, այդ 11 հոգին փտելու էին Սիբիրի բանտերում։ Հետագայում մարդիկ սկսեցին բամբասել, թե նրանք Ղարաբաղը շահագործելով եկան իշխանության։ Ո՞ւր էին այդ մարդիկ այն ժամանակ։ Այդ մարդիկ ծլեցին, երբ մենք դուրս եկանք բանտերից։ Բոլորը առյուծ էին կտրել, որովհետեւ արդեն վտանգ չկար։ Իսկ վտանգի պահին ոչ ոք չկար»,- ասել է առաջին նախագահը։

Առաջին նախագահի խոսքով՝ ինքը ցավ է ապրում ոչ միայն Սամվել Գեւորգյանի հեռանալու, այլեւ նրա իղձերի «առայժմ չկատարման համար»։

 

Մանրամասները կարող եք կարդալ News.am-ի կայքում

 Տեսանյութը՝ ilur.am-ի։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Անահիտ (ԵՊՀ ) says:

    Հավերժ հիշատակ Սամվել Գևորգյանին,
    Աստված հաստատ պահի Առաջին նախագահ
    ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30