Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծիքների կնքահայրերը գիտենք ովքեր են՝ 90-ականներին». Վահրամ Բաղդասարյանի պատասխանը

Հունիս 20,2014 18:15

«Կեղծիքների մասին խոսք գնաց: Կեղծիքների կնքահայրերը գիտենք ովքեր են՝ 90-ականներին»,-ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն ԱԺ-ում այսպես պատասխանեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի քննադատությանը, որ ՀՀԿ-ն ընտրություններ է կեղծել:

Նա հիշեցրեց նախագահական ընտրությունները, ՏԻՄ ընտրությունները. «Այնպիսի հնարամիտ մեխանիզմներ էին կեղծիքների ընտրել այդ մարդիկ ժամանակին, որ աշխարհի որեւէ երկրում չկար: Հիմա ցանկանում ենք այդ ախտերը հեռացնել մեզանից,, արմատախիլ անել: Կործանելու մասին, թալանելու մասին խոսք գնաց: Բան չէր մնացել այլեւս թալանելու Սովետական միության հարստությունից: Արդեն կործանման եզրին ենք: Հիմա այդ թալանածները փորձում ենք ինչ-որ ձեւով վերականգնել: Հիմա ինչ-որ մարդիկ մեղա են գալիս: Իհարկե պիտի մեղա գան, մոմ պետք է վառեն»:

Խոսելով Արծվիկ Մինասյանի հետ ծագած բանավեճի մասին՝ Վահրամ Բաղդասարյանն ասաց. «Ինչ-որ մարդիկ պաշտպանում են Արծվիկ Մինասյանին: Պարոն Մինասյան, դուք պաշտպանվելու կարիք ունե՞ք»:

Երեկ ոչ իշխանական ուժերը առավոտյան չգրանցվեցին, ինչի արդյունքում քվորում չեղավ եւ  ՀՀԿ-ն ընդմիջում հայտարարեց: Այս իրավիճակը յուրովի մեկնաբանեց ՀՀԿ խմբակցության ղեկավարը. «Ասում են՝ երեկ այստեղ զավեշտ էր: Բա իհարկե զավեշտ էր: Ի՞նչ կատարվեց: Օգտվելով առիթից, որ ՀՀԿ որոշ պատգամավորներ գործուղման մեջ են, ինչ-որ շարժումներ արեցին եւ չմասնակցեցին քննարկմանը: Որից հետո վազում են Դեմիրճյան մուտք եւ կարող եմ բառացի ասել՝ տեսա՞ք, երիտասարդներ, ինչ արեցինք, մենք տապալեցինք Կուտակային կենսաթոշակային օրենքը, մենք այս արեցինք, այն արեցինք: Եվ խոսում են այստեղ հասարակության հոգին չպղտորելու մասին: Ճիշտը չեն ասում, որ եթե տապալեին, պետք է այսօր տապալեին, այսօր էր քննարկվելու Կուտակային կենսաթոշակի մասին օրենքը: Ես «Անառակ որդու վերադարձը» հիշեցի: Շատ հանգիստ եկան եւ սկսեցին գրանցվել, որպեսզի կարողանան այստեղ պոպուլիզմով զբաղվել»:

Նա հայտարարեց, որ ոչ իշխանականներն ուզում էին ԱԺ բնականոն աշխատանքը խափանել, որը չի ստացվի. «Այստեղ խաբել բառն օգտագործվեց: Մենք չենք խաբում, մենք կարողանում ենք համոզել: Ինչ-որ պեղումների մասին էր խոսք գնում: Բա գնացել եք հասարակության մեջ, կարծիք եք հարցրել, պատկերը սա է՝ 5 եւ 70»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30