Ավելի քան 15 տարի Տավուշի մարզպետ աշխատած Արմեն Ղուլարյանը մի շարք անձանց շնորհել է «Պատվավոր Տավուշցի» կոչում: Մայիսի 15-ից մարզպետի պաշտոնը ստանձնած Հովիկ Աբովյանը դեռեւս ոչ մեկի այդ կոչումը չի շնորհել: Հունիսի 16-ին էլեկտրոնային փոստով դիմել էինք Տավուշի մարզպետարան, հարցնելով, թե Տավուշի մարզպետարանի ստեղծվելուց հետո ցայսօր քանի՞ հոգի է արժանացել «Պատվավոր Տավուշցի» կոչման, ո՞վքեր են նրանք, յուրաքանչյուրը կոնկրետ ի՞նչ արժանիքի համար է արժանացել այդ կոչմանը, ՀՀ օրենսդրական ի՞նչ հոդվածով կամ իրավական այլ փաստաթղթի ո՞ր կետով է շնորհվում այդ կոչումը, ո՞վ եւ ի՞նչ ընթացակարգով է որոշում, թե ո՞ւմ շնորհել հիշյալ կոչումը:
Տավուշի մարզպետարանից ստացել ենք պատասխան, ուր ասվում է. « ՀՀ Տավուշի մարզպետի կողմից, որպես խրախուսման միջոց, տարբեր պատվոգրերի են արժանացել քաղաքացիներ, որոնք մարզի կենսագործունեության տարբեր ոլորտներում աչքի են ընկել իրենց առանձնահատուկ եւ լավ աշխատանքով, ինչպես նաեւ բարեգործական ծրագրերով: Ինչ վերաբերվում է «Պատվավոր Տավուշցի» հավաստագրին, այն նույնպես պատվոգրի տեսակ է, որը որեւէ արտոնություն չի սահմանում ստացողի համար, այդ իսկ պատճառով տրամադրված «Պատվավոր Տավուշցի» հավաստագրերը մարզպետարանում չեն հաշվառվում եւ հավաստագիր ստացած անձանց վերաբերյալ տվյալները չեն պահպանվում» :
Տավուշի մարզպետարանի ոչ ֆորմալ, փաստացի պաշտոնաթերթը հանդիսացած «Տավուշ» մարզային թերթի 2009թ. առաջին համարում գրված է, որ մարզպետ Արմեն Ղուլարյանը Այրումում Սուրբ Հովհաննես մատուռը կառուցելու եւ մարզի սոցիալ- տնտեսական զարգացմանն աջակցելու համար «Պատվավոր Տավուշցի» կոչումը շնորհելու որոշումը եւ մեդալը հանձնեց Գագիկ Ծառուկյանին: Հիմա պարզվում է, որ այդ կոչումը սոսկ հավաստագիր է, մեդալ չի եղել, «Պատվավոր Տավուշցիների» ցուցակն էլ կորել է:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Սուտ կոչումների ու մեդալների շարան սկսած ակադեմիկոսից վերջացրած պատվավոր տավուշցու-ահա նախկին մարզպետի աշխատանքի ոճն -իսկն Լեոնիդ Իլյիչ Սուտ տվյալներով գերազանցիկի կոչումն էլ ձեզ դաբավկա Արդյունքն աղքատության իրական բարձր մակարդակ ու արտագաղթ
Շաշ-մաշ բան է, ինչ պատվավոր տավուշեցի, ինչ բան…Ինձ ուրիշ բան է հետաքրքրում. երբ մարդուն մշակույթի վաստակավոր գործչի, ակադեմիկոսի և այլ կոչումների են արժանացնում, այդ հարձնաժողվներում չկա արդյո՞ք մեկը, որ հարցնի՝ ինչի համար: Թե չէ մարդիկ մեդալներ են հավաքում, որ հետո դրանցով թոռնիկները խաղան: Պետք է մտածել այնպիսի օրենքի մասին, որը պատասխանատվություն նախատեսի հանիրավի կոչումներ և մոդալներ շնորհողների համար: