Aravot.am-ը Իսրայելի Արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրենի տեղակալ, Մերձավոր Արեւելքի եւ Եվրասիայի վարչության պետ Աննա Ազարիից հետաքրքրվեց՝ արդյոք կնոջ համար հե՞շտ է լինել դիվանագետ: Տիկին Ազարին, դիվանագիտությունը բնորոշելով որպես «գնչուական» մասնագիտություն՝ անընդհատ տեղից տեղ տեղափոխվելու առումով, ժպտալով պատասխանեց. «Կարեւորը հաջող ամուսին ընտրելն է: Բարեբախտաբար ամուսինս միշտ աջակցում է ինձ, համաձայնում իմ բոլոր էքսպերիմենտներին: Իմիջիայլոց, հենց նա էլ առաջարկել է, որ դիվանագետ դառնամ»:
Դիվանագետի հետ հարցազրույցի մանրամասները՝ վաղվա տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ