Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Պետրոսյանի պաշտպանի կարծիքով՝ պատասխանատվություն պետք է կրի նաեւ հայցվոր ԾԻԳ-ը

Հունիս 20,2014 18:04

Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Վարդան Պետրոսյանի ավտովթարի գործով ապացույցների հետազոտումը:

Դատարանը հրապարակեց հայցվոր գյուղնախարարության պահանջը, երկու միլիոն վեցհարյուր հազար դրամի հետ կապված:

Vardan_P_02
Պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ գյուղնախարարության տրամադրության տակ գտնվող «Նիվա» մեքենան տեղադրել է գազի բալոն, ինչը պատճառ է դարձել երկու երիտասարդների մահվան:

Նա ասաց, որ նախաքննության մարմինը միջոցներ չի ձեռք առել պարզելու, թե շահագործման կանոնների խախտում եղել է, թե ոչ, նաեւ բարձրացրեց համապատասխան ԾԻԳ-ին պատասխանատվության ենթարկելու հարցը:

Դատական նիստին չէին ներկայացել տուժողները, դատական նիստին հետևում էին քաղբանտարկյալ Ռազմիկ Մարկոսյանը, երգահան Ռուբեն Հախվերդյանը:

Ռ.Մ.
Մանրամասները՝ քիչ հետո

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30