Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի (ՏՀԿ) հիմնադիր-տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը, որը ՆԱՏՕ-ի ԽՎ-ում հայկական պատվիրակության՝ ԱԺ պատգամավորներ Կորյուն Նահապետյանի եւ Թեւան Պողոսյանի հետ միասին Բաքվում մասնակցել է ՆԱՏՕ-ի Ross Roth սեմինարին, այսօր ԱԺ-ում կայացած ասուլիսի ժամանակ ասաց. «Ես շատ ուրախ էի, որ Հայաստանի պատվիրակները՝ պարոն Նահապետյանը եւ Պողոսյանը ամենապատրաստ, ամենախելացի եւ ամենաակտիվ պաշտոնյաներն էին այդտեղ:
Ակտիվ, բայց ոչ ագրեսիվ: Նրանք ամեն ինչ բացատրում էին, եւ հասկացնում: Լեռնային Ղարաբաղի հարցը անընդհատ օրակարգի վրա էր, բարեբախտաբար, մեր պատվիրակները շատ էֆեկտիվ էին հակադարձում: Դժբախտաբար Ադրբեջանի կողմը շատ ագրեսիվ էր, շատ ագրեսիվ հռետորիկայով էր հանդես գալիս: Բարեբախտաբար, պարոն Նահապետյանը եւ պարոն Պողոսյանը ցույց տվեցին, որ Լեռնային Ղարաբաղի հարցը ազգային հարց է, եւ կարեւոր չի, թե ներքին քաղաքական վիճակն ինչպիսին է, ընդդիմություն է, թե իշխանություն, այդ հարցում միասնական են»:
Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ