Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները կարծում են, թե Հայաստանն ի վիճակի չէ ՆԱՏՕ-ի սեմինարն ընդունելու Երեւանում

Հունիս 20,2014 18:09

ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի հայկական պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը այսօր Ազգային ժողովում կայացած մամուլի ասուլիսում, որի ժամանակ պատվիրակության անդամները պատմում էին Բաքվում օրերս կայացած ՆԱՏՕ-ի Ross Roth սեմինարի մասին, պատմեց, որ Բաքու մեկնելուց առաջ մեր պատվիրակները եղել են Արցախում, մասնակցել են միջխորհրդարանական նիստի, այցելել են սահմանային հենակետեր, առաջնագծում շփվել են մեր զինվորների հետ. «Այդ ամենը մեզ ուժ տվեց, ոգեշնչեց ավելի պատվով ներկայացնել մեր երկիրը եւ մեր շահերը»:

Նա պատմեց, որ գրեթե բոլոր քննարկումների առանցքում Լեռնային Ղարաբաղի հարցն էր. «Մենք հիմնականում շեշտադրում էինք, որ ԼՂ-ն երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում, առաջացել է ԽՍՀՄ փլուզման ժամանակ՝ այն ժամանակ գործող բոլոր օրենքների եւ սկզբունքների համաձայն, եւ հիմա էլ տարածաշրջանի ամենաժողովրդավար պետություններից է: Իրենք ասում էին, որ Հայաստանը ագրեսոր է, ահաբեկիչ է, օկուպացրել է Ադրբեջանի 20%-ը եւ այլն»:

Իսկ պատվիրակության անդամ Թեւան Պողոսյանը պատմեց, որ իրենց հակադարձումները այնքան էին ազդում ադրբեջանցիների վրա, որ սկսում էին նյարդայնացած գոռգոռալ:

Մեր պատվիրակները շեշտադրեցին, որ ամեն քայլափոխի զգացել են համընդհանուր հայատյացություն, անսահման ատելություն հայերի հանդեպ: Իսկ երբ տեղեկացվել է, որ հաջորդ տարի ՆԱՏՕ-ի սեմինարներից մեկն անցկացվելու է Հայաստանում, ՆԱՏՕ-ի ԽՎ պատվիրակները հայտարարել են, թե Հայաստանն այնպիսի վատ սոցիալ-տնտեսական վիճակում է, որ ի վիճակի չէ նման միջոցառում կազմակերպել:

 

Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30