Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սամվել Բալասանյանի դատախազ-ընկերը դարձավ փոխքաղաքապետ

Հունիս 20,2014 17:56

Այսօր Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանի որոշմամբ՜ Գյումրու փոխքաղաքապետ է նշանակվել Շիրակի մարզի դատախազի նախկին տեղակալ Վաղարշակ Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի` գլխավոր դատախազ նշանակվելուն պես, սկսեցին ազատվել նախկին կադրերից, որոնցից մեկն էլ Վաղարշակ Մխիթարյանն էր:

Տևական ժամանակ է` Գյումրիում խոսակցություններ էին պտտվում այն մասին, որ Սամվել Բալասանյանը իր սանիկի` փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանի փոխարեն ուզում է աշխատանքի ընդունել գործազուրկ դատախազին: Այս թեմային Aravot.am-ն անդրադարձել էր դեռևս երկու ամիս առաջ ու փաստորեն մեր տեղեկություններն այս երկու օրվա ընթացքում հատ-հատ հաստատվեցին. փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը պաշտոնապես հրաժարական տվեց, իսկ այսօր նրա փոխարեն աշխատանքի ընդունվեց 54-ամյա Վաղարշակ Մխիթարյանը: Նշենք, որ նրա որդին Գյումրու ավագանու անդամ է:

Նախկին դատախազը բավական հարուստ կենսագրություն ունի. իր աշխատանքային կենսագրությունը սկսել է 1976 թվականից, ինչպես նախորդ փոխքաղաքապետ Գուրգեն Մալխասյանը, այնպես էլ նա մասնագիտությամբ իրավաբան է:

Ի դեպ, իրավական ոլորտի մասնագետների բնութագրմամբ, Գյումրու քաղաքապետարանում բարձրորակ իրավաբան չկա, որը գրագետ, իրավական առումով հիմնավորված կշարադրի այս կառույցի բողոքները, հայցերը` ուղղված դատարանին ոստիկանությանը, դատախազությանը, և մասնագիտությամբ իրավաբանի աշխատանքի ընդունելը դարձել էր օրհասական հարց: Մինչ Գուրգեն Մալխասյանի արձակուրդ գնալն ու պաշտոնից հեռանալը այս հարցերով զբաղվում էր հենց նա:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30