ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հունիսի 19-ին աշխատանքային այցով եղել է Հայաստանի հարավ-արևմտյան սահմանագոտում տեղակայված զորամիավորման մարտական դիրքերում:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարն այցելել է մարտական հենակետեր, հետևել դիրքերի մարտավարական բնագծի ինժեներական բարելավման և հենակետերի կահավորման աշխատանքներին, ծանոթացել մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին: Զորամիավորման ստորաբաժանումները դիրքերի զգալի մասում մարտական հերթապահություն և ինժեներական բարելավման աշխատանքներ իրականացնում են ծովի մակերևույթից ավելի քան 3.000 մ բարձրության վրա: Սպայական անձնակազմի հետ քննարկման ժամանակ Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:
ՀՀ պաշտպանության նախարարություն