Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ-ն ընդդեմ ԴԱՀԿ-ի գործով վճիռ կկայացվի

Հունիս 20,2014 17:24

ՀՀ Վարչական դատարանի Վանաձորի նստավայրում շարունակվում է «Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպության հայցադիմումի քննությունն ընդդեմ ԴԱՀԿ-ի:

«Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» հասարակական կազմակերպությունը դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով մասնակի անվավեր ճանաչել ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության (ԴԱՀԿ) Լոռու մարզային բաժնի ավագ հարկադիր կատարող Մ. Նալբանդյանի` կազմակերպության դեմ կատարողական վարույթ հարուցելու մասին որոշումները:

Այսօրվա դատական նիստի ժամանակ դատավոր Արշակ Ալավերդյանը ուսումնասիրեց ԴԱՀԿ-ի կողմից կազմված եւ կազմակերպություն ուղարկված փաստաթղթերը:
Հուլիսի 7-ին դատարանը հանդես կգա վճռով:

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30