Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական պաշտոնյաների «արտոնյալ խավը» ազատվել է պարտադիր կուտակայինից

Հունիս 20,2014 17:00

«Ես վաղուց չէի տեսել, որ ՀՀԿ-ն լիներ նյարդերը տեղի տված, վիրավորված, անկումային տրամադրությունների մեջ: Սա մի քիչ զարմանալի է ինձ համար, թեեւ բացատրություն ունի: Առաջ դուք կեղծում էիք ընտրությունները, գողանում էիք, թալանում էիք մեր ժողովրդին, վատնում էիք պետական միջոցները, բայց թթու խոսք չէիք լսում: Հիմա այդ հաճույքից մենք ձեզ զրկել ենք, եւ դա ձեզ նյարդային վիճակի մեջ է գցել»,- այսօր Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկման ժամանակ խմբակցության տեսակետը հայտնելիս ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը:
Նա ասաց, որ քառյակի մասին քննադատություններն իրենց ուրախացնում են. «Դուք գտնվում եք իրականության ճիշտ ընկալումից հեռու: Չեք հասկանում, որ ձեր հարձակումները ընդդիմության վրա միայն ուժեղացնում են եւ նպաստում են ժողովրդի վստահության աճին՝ ընդդիմության նկատմամբ»:

Լեւոն Զուրաբյանն անդրադարձավ Արծվիկ Մինասյանի հասցեին քննադատությանը. «Դուք ինչի՞ համար եք նեղացել Արծվիկ Մինասյանից: Նրա՞ համար, որ ինքը մի փոքր հավատի հատիկ ուներ ձեր ազնվության, ձեր պարկեշտության նկատմամբ, այդ վերջին հավատի հատիկները կարողացաք ոչնչացնել Արծվիկ Մինասյանի մոտ: Դրա համար իրե՞ն եք մեղադրում»:

Լեւոն Զուրաբյանը վստահեցրեց, որ մարդկանց հավատի դագաղի վրա խփված վերջին մեխը Կուտակայինի օրենքն էր. «3 սխալ կա: Առաջին արձանագրումը նա է, որ պարտադիր բաղադրիչը փոխել է իր անունը եւ դարձել է նպատակային սոցվճար: Ի՞նչ տարբերություն կա՝ իմ գրպանից այդ գումարը հանում են սահմանադրակա՞ն եղանակով, թե՞ ոչ սահմանադրական եղանակով: Ժողովուրդն ընդվզել է, որ մտնում են իր գրպանը: Սա կարելի է անվանել գրպանահատի գործունեության օրինականացում, սա եք ներկայացրել փաթեթում: Խտրականություն կա՝ տարիքային կատեգորիաներ եք դրել, պետական աշխատողի եւ մասնավորի: Բայց եւս մի կարեւոր խտրականություն կա: Պարզվում է, որ պետական սեկտորից միակ արտոնյալ խավը, որ կարող է հրաժարվել այս պարտադիր բաղադրիչից, հետեւյալ պաշտոնյաներն են՝ ՀՀ ՊՆ-ի, ոստիկանության, Ազգային անվտանգության, Փրկարար ծառայության համակարգի հրամանատարական եւ ոչ հրամանատարական կազմի ծառայողների, ԴԱՀԿ-ի այդ խավը: Սա ի՞նչ է նշանակում: Էս ի՞նչ խտրականություն է: Այսինքն, կան պետական արտոնյալ պաշտոնյաներ, որոնք կարող են հրաժարվել: Կարող են դիմում գրել եւ ազատվել այս պարտադիր սոցիալական վճարից: Սա նշանակում է, որ ռեժիմը վախենում է իր իսկ ուժային կառույցներից, որովհետեւ իր միակ հենարանը այդ ուժային կառույցներն են: Երրորդ խնդիրն այն է, որ սա իրականում խաբեություն է: «Դեմ եմ» շարժումը ճնշումների մասին տեղեկություններ է տալիս: Ամբողջ կառավարության ջանքերն ուղղվելու են նրան, որ մասնավոր հատվածը, որն իբր թե ազատված է լինելու 3 տարի պարտադիր բաղադրիչից, իրականում ընդգրկվի նույն այս համակարգի մեջ: Իրականում դա ոչ թե 2017-ին է լինելու, այլ այնպիսի վիճակ են ստեղծելու, որ մասնավոր սեկտորի 70 տոկոսը մտցնեն այս համակարգի մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. david says:

    Գրազ կգամ 30 հազարին մոտ տարածքի վրա, որ վառվելիս կուտակայինն ու անկուտակը արտոնություն չեն ունենա և նույն կրակի արտոնություններից կօգտվեն:Մի հուզվեք:

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30