«Գիշերը՝ ժամը երկուսին, Իգնատ Մամյանը ինձ զանգահարեց, ասաց՝ թերթ ենք բացում՝ «Առավոտը», արի, Վանոյի հետ պիտի հանդիպենք, որն այն ժամանակ ներքին գործերի նախարարն էր: Գնացինք, հանդիպեցինք, խոսեցինք թերթի մասին, բայց մենք, ըստ էության, չէինք պատկերացնում, թե ինչ ենք անելու, ասաց՝ դե «Առավոտ» պիտի լինի, որպես նոր կյանքի, նոր, ավելի ազատ մամուլի խորհրդանիշ: Մի կես ժամ խոսեցինք: Գնացինք»,- «Առավոտ»-ի հիմնադրման ժամանակներն է հիշում օրաթերթի առաջին պատասխանատու քարտուղար Հենրի Առուշանյանը:
Նրա՝ «Առավոտի» մասին հիշողությունները կարող եք կարդալ վաղվա տպագիր համարի «Առավոտցիներ» ամենշաբաթյա շարքում:
Հռիփսիմե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ