Մոսկովյան խոշոր ավտովթարի մեջ մեղադրվող «Կամազ»-ի վարորդ Հրաչյա Հարությունյանը անցյալ տարվա դեկտեմբերից մինչեւ հիմա անօրինական է գտնվել կալանքի տակ։ Նման որոշում է կայացրել Մոսկվայի դատարանը։
Այս մասին «Ա1+»-ին հայտնեց նրա պաշտպան Ռուբեն Մարգարյանը՝ հերքելով տարածված այն տեղեկատվությունը, թե Հրաչյա Հարությունյանը ազատ է արձակվել։
Հայ վարորդը իրավունք ունի բողոքարկելու իրեն կալանքի տակ պահելու որոշումը։
Իսկ կոնկրետ ավտովթարի գործով դատական նիստը կշարունակվի հունիսի 25-ին։
Մանրամասն՝ կարդացեք այստեղ