Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանցիները բողոքում են. Գուգլի քարտեզում Ղարաբաղը նշված է «Արցախի Հանրապետություն». Asbarez

Հունիս 20,2014 16:25

Ադրբեջանցիներին զայրացրել է, որ Գուգլի քարտեզում Լեռնային Ղարաբաղը նշված է Արցախի հանրապետություն: Բաքվում այն կոչել են որպես «ևս մեկ սադրանք Ադրբեջանի նկատմամբ», գրում է «Ասպարեզ» թերթը:

Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիան տեղեկացրել է իշխանություններին, որ հունիսի 18-ից Ղարաբաղի շրջանները, բացի անգլերեն և ադրբեջաներեն տարբերակներից, նաև հայերեն են նշված, ինչպես նաև առակ է Արցախի Հանրապետություն անգլերեն գրությունը:

Ադրբեջանի ԳԱԱ-ն իր կայքում հաղորդագրություն է տարածել՝ քննադատելով Գուգլին նման որոշման համար:

Նրանք հիշել են, որ սա առաջին դեպքը չէ, երբ համացանցի հսկան հայանպաստ գրություններ է տարածում.

«Ցավով պետք է նշենք, որ նման սադրիչ գործողությունները պարբերաբար են տեղի ունենում Գուգլում», – ասված է հաղորդագրության մեջ:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30