Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանն ու Վրաստանը հաստատում են տարածաշրջանային համագործակցության առաջնայնությունները

Հունիս 20,2014 16:09

Հայաստան, Դիլիջան, 20 հունիսի, 2014 թվական – այսօր Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային համագործակցության Ծրագրի համատեղ որոշում կայացնող հանձնաժողովն (ՀՈԿՀ) ընդունեց Համատեղ Գործառնական Ծրագիրը:
Համատեղ Գործառնական Ծրագիրը (ՀԳԾ) սահմանում է Հայաստան-Վրաստան տարածաշրջանային համագործակցության հիմնական շրջանակը. ծրագրի և շահառուների, ինչպես նաև ծրագրի իրականացման ձևերի համար գլխավոր նպատակները, առաջնահերթություններն ու պահանջները: Ծրագրի բյուջեն կազմում է 1,35 միլիոն եվրո: Ծրագիրը ներառում է Հայաստանի Լոռի, Շիրակ և Տավուշ մարզերը, Վրաստանի Կվեմո Կարտլի և Սամցխե-Ջավախեթի շրջանները: Համատեղ փաստաթղթի հաստատումը ճանապարհ է հարթում 2014 թվականի հուլիսին դիմումների ընդունման հայտարարության համար: Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային Համագործակցության Ծրագիրը Արևելյան Գործընկերության երկրներում սկսվող ծրագրային առաջարկների համար մրցույթի չորս ծրագրերից առաջինն է լինելու:

“Հայաստանը ակտիվորեն աջակցում է տարածաշրջանային համագործակցության գաղափարին և Վրաստանի հետ առաջինն է հաստատելու ՀԳԾ-ն”,- ընդգծեց ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախարարի առաջին տեղակալ և ՀՈԿՀ անդրանիկ նիստի նախագահ Պարոն Վաչե Տերտերյանը: “Հայաստան-Վրաստան Տարածաշրջանային Համագործակցության Ծրագիրը հետագայում էլ կնպաստի հարևան երկրների՝ սահմանակից շրջանների մարդկանց բարեկամական հարաբերություններին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, զբոսաշրջության զարգացումը, բիզնեսը, շրջակա միջավայրը, կրթությունը, մշակույթի և սպորտի ոլորտները”- հայտարարեց ԱԳՏՀ Աջակից Ծրագրի ղեկավար Պարոն Ալեքսեյ Սեկարևը:
ՀԳԾ-ն ռազմավարական փաստաթուղթ է, որը պատրաստված է ՀՀ տարածաշրջանային կառավարման նախարարության և Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ ղեկավարության ներքո, Արևելյան Գործընկերության Տարածաշրջանային Համագործակցության Աջակից Ծրագրի խորհրդատվությամբ:

ՀՈԿՀ-ն առաջնային դեր է խաղում ծրագրի իրականացման մեջ և համախմբում է Հայաստանից և Վրաստանից որոշումներ կայացողներին մեկ սեղանի շուրջ. երկու երկրների կենտրոնական պետական հաստատությունների ներկայացուցիչներին, տեղական և մարզային իշխանություններին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպություններին: Կոմիտեն հերթափոխության սկզբունքով ղեկավարվում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախարարի առաջին տեղակալ պն. Վաչե Տերտերյանի և Վրաստանի տարածքային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության նախարարի առաջին տեղակալ պն. Թենգիզ Շերգելաշվիլիի կողմից:

Հանդիպումը կազմակերպվել է Գերմանական Տեխնիկական համագործակցության կողմից /ղեկավարող մարմին/ և ԱԳՏՀ Աջակից ծրագրի կողմից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30