Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանով. «Էդ ո՞վ որոշեց՝ կարդացա՞ծ ենք, թե՞ կարդացած չենք» (Տեսանյութ)

Հունիս 20,2014 15:49

Այսօր ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկման ժամանակ արտահերթ ելույթ ունեցավ: Նա վստահեցրեց, որ այս օրենքն իսկապես բարեփոխված է. մասնավորի մասով առնվազն 3 տարով պարտադիրը հետաձգվում է. «Պետք է նշեմ, որ հուլիսի 1-ից իշխող քաղաքական ուժը ավելացնում է ՀՀ քաղաքացիների աշխատավարձերը: Սա ոչ թե պարտադիր վճար է, այլ նպատակային սոցիալական վճար»:

Իսկ թե ինչու Էդուարդ Շարմազանովը որոշեց արտահերթ ելույթ ունենալ՝ այսպես բացատրեց. «Ինձ թվում է, որ ոչ թե խորհրդարանում ենք, այլ՝ տարրական դպրոցում, որտեղ մենք ունենք բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնությունը աշակերտներն են: Խնդրում ենք, դասեր մի տվեք մեզ: Ի՞նչ է նշանակում գալ եւ այստեղ 70 հոգու դասեր տալ՝ սենց պիտի լինի, նենց պիտի լինի: Մենք հարգում ենք քաղաքական բազմակարծությունը պառլամենտարիզմի բաղկացուցիչ մասն է: Մենք հարգում ենք քաղաքական բազմակարծությունը: Մենք որեւէ մեկին չենք վիրավորում, դասեր չենք տալիս, որ ձեր կարծիքը մեր կարծիքին համահունչ չէ: Բնական ենք վերաբերվում, որ «Ժառանգության», ՀԱԿ-ի, ՀՅԴ-ի, ՕԵԿ-ի կարծիքները ՀՀԿ-ի կարծիքի հետ չեն համընկնում: Բայց դասեր տալ, ասել, որ կարդացած չեք…Էդ ո՞վ որոշեց՝ կարդացա՞ծ ենք, թե՞ կարդացած չենք: Չի կարելի»:

Հիշեցնենք, որ այդպիսի հայտարարություն ՀՀԿ-ի հասցեին արել էր ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

Շարմազանովի խոսքերով՝ «Ի՞նչ է նշանակում քաղաքական մեծամասնության մեջ պեղեք, 5 հոգի Արծվիկ Մինասյանի նման չեք գտնի: Ես Արծվիկ Մինասյանին շատ հարգում եմ, շատ ինտելեկտուալ, խելացի, հայրենասեր պատգամավոր է: Բայց քաղաքական ամբիոնին հարի՞ր է խոսել այդ տոնով: Որեւէ մեկը քաղաքական մեծամասնությունից այս տարիների ընթացքում իրեն թո՞ւյլ է տվել այս ամբիոնից քաղաքական փոքրամասնության մասին նման ոչ կոռեկտ արտահայտություններ անել: Եկել խոսում եք կործանման մասին: Մեր մոտալուտ կործանման մասին լուրերը փոքր-ինչ իրականությանը չեն համապատասխանում: Մի՛ խոսեք այդ տոնայնությամբ»:

Խոսելով Կուտակային կենսաթոշակի օրենքի հետ կապված դիտարկումներից՝ Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՍԴ-ի որոշումները մի մեկնաբանեք: Մեզ ասում եք, որ պետք չի մեկնաբանել եւ գալիս այստեղ մեկնաբանում եք: Մի նյարդայնացեք: Գուցե երեկվա ձեր քաղաքական ծրագրերը ձախողվեցին, քաղաքական մեծամասնությունը սկսեց հանգիստ, բնականոն հունով աշխատել, խառնեց ձեր խաղաքարտերը, հիմա եկել այս ամբիոնից փոխանակ բովանդակությունից նախագծից խոսեք, եկել մեզ վիրավորում եք: Մի վիրավորեք մեզ, խնդրում եմ ձեզ: Ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քար չի նետում: Եթե ուզենք, այդ տունը կփլվի: Եթե ուզում եք ձեր 12 կետը լինի, թե 24 կետը լինի, թե 100 քայլը լինի, իրականանա, բարեկամներս, պետք է հաջողության հասնել ընտրություններում: Ընտրությունները կգան՝ բարին հետը: Հասարակությունը ոնց կքվեարկի, այդպիսի իշխանություն էլ կունենանք: Որպես ԱԺ նախագահի տեղակալ, հորդորում եմ բոլորին լինել կոռեկտ: Դասեր չտաք, դուք վարժապետ չեք»,- եզրափակեց իր խոսքերը պարոն Շարմազանովը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30