Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աղվան Վարդանյանը հիշեցնում է Հովիկ Աբրահամյանի խոսքերը (Տեսանյութ)

Հունիս 20,2014 15:25

Այսօր ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակային օրենքի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հիշեցրեց Հովիկ Աբրահամյանի խոսքերը,  որոնք ասել էր՝ Նաիրա Զոհրաբյանի հարցին ի պատասխան. «Կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ Նաիրա Զոհրաբյանը հարց տվեց, նորանշանակ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը պատասխանեց, որ նոր օրենքը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված: Ժողովուրդը մեր թշնամին չէ: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի նոր օրենքը բխի բոլորի շահերից: Շահագրգիռ քննարկումներ ենք կազմակերպելու հասարակության ներկայացուցիչների, քաղաքական ուժերի հետ: Մենք առաջարկել ենք քաղաքական ուժերին մասնակցել աշխատանքային խմբի աշխատանքներին: Կենսաթոշակային բարեփոխումներն անհրաժեշտություն են մեզ համար եւ մենք պետք է այնպես անենք, որ նոր օրենքն ընդունելի լինի բոլորի համար: Սա Հովիկ Աբրահամյանի հայտարարությունն է, իսկ մենք ունենք այն նախագիծը, որը բերվել է խորհրդարան: Ակնհայտ է, որ այս խոստումը չի կատարվել»:

Ինչ վերաբերում է աշխատանքային խմբում ընդգրկվելուն, Աղվան Վարդանյանի ներկայացմամբ՝ «Մենք, որպես կառուցողական, պատասխանատու քաղաքական ուժ, 4 մարդ ենք առաջարկել կառավարությանը՝ Արծվիկ Մինասյանի, Արսեն Համբարձումյանի, Արա Նռանյանի թեկնածությունը: Անցել է մի ամիս, մի օր զանգում են եւ կանչում են քննարկման: Գնում են կառավարություն եւ ասում են՝ սա է մեր մշակումը, քննարկենք: Ասում ենք՝ սա քննարկում չի, սա նույն բանն է՝ ուրիշ անունով, ասում եք՝ սա է ու վերջ: Ընդունելի՞ է սա: Նման մեթոդով աշխատելը, բնականաբար, հույս չի ներշնչում: Մանիպուլյացիա անելով կամ այլ բան ասելով, այլ բան անելով ՝ սա մենք միշտ էլ տեսել ենք»:

Անդրադառնալով օրենքին՝ Աղվան Վարդանյանը նշեց, որ ակնհայտորեն խտրականության տարր կա. «Հասկանում եք, որ եթե համակարգը մնա 50 հազար հոգու վրա, այդ համակարգը չի աշխատի, դուք այդ խոստումները չեք տվել կառավարիչներին: Ձեզ պետք է նվազագույնը 170-200 հազար ներգրավված մարդ, որպեսզի ֆինանսական խնդիրները լուծեք: Եվ սա դուք համարում եք բարեփոխում: Դուք հասկանո՞ւմ եք ինչ հարված եք հասցնում մեր երիտասարդությանը: Դուք հասկանո՞ւմ եք, որ շատ-շատերն ուղղակի թքելու են եւ հեռանան մեր երկրից: Ինչի՞վրա եք հենվում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30