Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գառնիկ Իսագուլյան. Քառյակի 12 պահանջները կարող են լուծվել 24 ժամվա ընթացքում

Հունիս 20,2014 15:20

«Մենք լավ չգիտենք մեր արժեքը»,- այսօր՝ հունիսի 20-ին, «Տեսակետ» մամլո ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում, անդրադառնալով Աստանայում Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի ընթացքում Նազարբաեւի հայտարարությանը, հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

Նրա խոսքերով՝ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի հայտարարությանը ցանկացած պատասխան կարելի էր տալ, եւ ցանկացած պատասխան կլիներ ճիշտ: Իսկ Սերժ Սարգսյանի լռությունը եւ հետագայում՝ Ծաղկաձորում նրա կատարած հայտարարությունը, թե տհաճ էր Նազարբաեւի հայտարարությունը, պարոն Իսագուլյանի կարծիքով՝ ուժերի ոչ ճիշտ գնահատում էր.

«Հայաստանի արտաքին քաղաքական դիվանագիտությունը բավականին լուրջ կաղում է: Եվ պատճառները հետեւյալն են՝ ցավո՜ք սրտի, մեր արտաքին գերատեսչության ոչ միայն ղեկավարը, այլեւ տեղակալներից որեւէ մեկը հստակ չգիտի, թե ո՞ր հարցի վերաբերյալ Հայաստանը ի՞նչ դիրքորոշում ունի, եւ եթե հանկարծ որեւէ բանակցությունների ժամանակ այդ հարցը օրակարգ է գալիս, ինքը ի՞նչ պետք է ասի»:

Նրա խոսքերով՝ որեւէ ելույթում տնտեսական կամ որեւէ գործարքում ձախողման մասին խոսք չկա, այսինքն՝ թվում է, թե Հայաստանը ե՛ւ տնտեսապես, ե՛ւ քաղաքապես պետք է առաջընթաց ունենա: Պարոն Իսագուլյանը օրինակ բերեց նվազագույն աշխատավարձը, հայտարարելով, որ այն 2008 թվականից համեմատ պետք է հինգ անգամ բարձրացրած լիներ.

« Դեռ առաջին ընտրությունների համար ասում էին, որ մենք հասնելու ենք մեր երազած Հայաստանին, հիմա նոր պարզվում է, որ ոչ, պետք է շատ ապրենք, որ հասնենք այդ Հայաստանին, որտեղ արդեն կլինի ժողովրդի կենսամակարդակի բարձրացում, սոցիալական խնդիրները ավելի լավ մակարդակի կլինեն եւ կսկսվի մեծ ներկա: Եկե՛ք ազնիվ լինենք՝ ասենք շատ հարցեր մենք ձախողել ենք, այդ պատճառով ամեն ինչ գնացել է բացասական ուղղությամբ»:

Անդրադառնալով ոչ իշխանական քառյակի 12 պահանջներին՝ պարոն Իսագուլյանը նշեց, որ քառյակը շատ հստակ եւ արդիական խնդիրներ է դրել, եւ դրանց իրականացնումը իրատեսական է ոչ թե մինչեւ աշուն, այլ կարելի է իրագործել մեկ օրվա ընթացքում.

«Այդ բոլոր խնդիրները կարող են լուծվել 24 ժամվա ընթացքում, այնտեղ չկա մի խնդիր, որ հնարավոր չէ 24 ժամվա ընթացքում լուծել: Կամ էլ հանկարծ տերմինը դուրը չի եկել, թո՛ղ գրեին խնդրագիր, եթե հիմա փոխենք անունը, դա կկատարվի՞»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30