Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ավստրիայի ԱԳՆ-ն կշտամբել է Էրդողանին՝ քարոզարշավը Վիեննա բերելու համար. Hurriyet

Հունիս 20,2014 15:15

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վիեննայում դիմավորել են զանգվածային բողոքի ցույցով: Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստիան Կուրցն իր հերթին քննադատել է Էրդողանին՝ ասելով, որ «հստակ երևում է, որ Էրդողանը իր ընտրական քարոզարշավը բերել է Ավստրիա և այդ քայլով դժգոհություններ առաջացրել», գրում է «Հուրիեթ» թերթը:

«Նման բանն անընդունելի է մեր կողմից: Միակ բանը, որ կարող եմ ասել՝ երկրի նկատմամբ հարգանքն այսպես չի դրսևորվում», – հունիսի 19-ին ասել է Կուրցը լրագրողներին, այն բանից հետո, երբ մոտ 10 000 մարդ դուրս էր եկել փողոց Էրդողանի դեմ բողոքելու: Կուրցն այս խոսքերն ասել է նախքան Էրդողանի հետ հանդիպումը, որը տեղի կունենա հունիսի 20-ին:

Հունիսի 19-ին Էրդողանը Ավստրիայի մարզական արենայում ելույթ է ունեցել 6000-7000 տեղի թուրքերի առջև, իսկ մոտ 10 000 մարդ նայում էր նրա ելույթը մեծ էկրանի վրա:

Օգոստոսին կայանալիք Թուրքիայի նախագահի ընտրություններին ընդառաջ, որին հավանաբար Էրդողանը կդնի իր թեկնածությունը, վարչապետը շրջագայություն է սկսել Եվրոպայի թուրքաբնակ երկրներով:

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30