Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ ՀՀԿ-ին. «Ավելի լավ է կրթվեք մի քիչ» (Տեսանյութ)

Հունիս 20,2014 15:04

«Այն, ինչ երեկ կատարվեց այստեղ, զավեշտ էր: Ուզում եմ անդրադառնալ իմ կողմից շատ հարգված Վահրամ Բաղդասարյանի պահվածքին: Չգիտեմ ինչից ելնելով, առանց անգամ իմ ելույթը ուշադրութամբ հետեւելով՝ մեղադրանքներ հնչեցրեց, որոնք բացարձակ կապ չունեին իմ ելույթի հետ»,- ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի երեկ ԱԺ նիստում արած հայտարարությանն այսպես պատասխանեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

«Պարոն Բաղդասարյան, ես իսկապես միշտ փորձել եմ հանդես գալ կառուցողական դիրքերից, փորձել եմ գտնել համագործակցության եզրեր: Բայց եթե դուք ներկա լինեիք ՍԴ-ի ամբողջ քննության ամբողջ ընթացքին, հանդիպեիք բազմահազար երիտասարդների հետ, տեսնեիք այն ոգեւորությունը, որ ապրեց հայ հասարակությունը ՍԴ-ի հայտնի որոշումից հետո, որը հավասարազոր էր Հայաստան-Թուրքիա ազգային հավաքականի խաղից հետո Հայաստանի հաղթանակին: Այդ ոգեւորությունը, որ անհրաժեշտ էր, կարեւոր էր, որ ուղղվեր երկրում լուրջ փոփոխություններ անելու համար, բայց մեկ գրչի հարվածով ոչնչացնում եք, կոտրում եք: Եթե այդքանից հետո դուք կկարողանաք չմոլորվել եւ այս ամբիոնից գովաբանել իշխանության արածը, ձեզ կարելի է մեդալ շնորհել այդ դեպքում: Ես չեմ կարող դա անել: Այն, ինչ կատարվում է կուտակային բաղադրիչի հետ, սարսափելի է: Ես հանդիպումներ եմ ունեցել այս հարցով, հասկանում ենք, որ չի կարող գոյություն ունենալ պարտադիր բաղադրիչը այն տեսքով, ինչ կա օրենքում: Երբ բոլորը հասկացան դա, որ չի կարող դա գոյություն ունենալ օրենքում, բերում ենք մի օրենք, որ կոտրելով հասարակության ոգեւորությունը, ասում ենք, որ մեզ համար ավելի կարեւոր են երկու արտասահմանյան կառավարիչների շահերը, փոքր-մոքր մի քանի անձի շահերը, քան թե մի ողջ ժողովրդի, մի ողջ պետության շահերը:

Հարգելի քաղաքական մեծամասնություն, այն, որ դուք սեր չունեք կարդալու հետ, դա պարզ էր: Անգամ ՍԴ որոշումը չեք կարդացել, անգամ այս օրենքը շատերդ չեք կարդացել: Դա ես գիտեի: Բայց ես չգիտեի, որ պառլամենտի պատգամավորները կարող են հասարակության ոգին կոտրել, ջարդել՝ այսպիսի կեցվածքներով, որովհետեւ այս հասարակության մեջ նաեւ ձեր, մեր երեխաներն են: Առանց նրանց կարծիքը հաշվի առնելու՝ ի՞նչ եք ուզում ասել սրանով»,- ասաց Արծվիկ Մինասյանը:

Նա հորդորեց, որ որեւէ «գիտուն» ԱԺ ամբիոնից չհայտարարի, որ համապատասխանեցրել են Սահմանադրական դատարանի որոշմանը. «Աղբի անունը մեղր դնելով՝ այն չի դառնում քաղցր: Այստեղ ասում եք, թե սահմանադրականության հարցը միայն ՍԴ-ի հարցն է: Է հետո՞: Դրդում եք մի հատ էլ մտնենք հա՞ ՍԴ: Ձեր համար մանկապարտեզ է: Ավելի լավ է կրթվեք մի քիչ: Հասկացեք ինչ բան է Սահմանադրությունը, ՍԴ որոշումը, ինչ բան է պետության շահը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ԱՐԹՈՒՐ says:

    ՀԱՐԳԵԼԻ ԱՐԾՎԻԿ ՔՈ ԷՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՀՈՒՆՉ ԱՆՈՒՆ ՈՒՆԵՍ ՀԱԼ Է ՔԵԶ……

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30