Հունիսի 24-28-ը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում մեր սուսերամարտիկները կմասնակցեն Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությանը:
Այս օրերին հավաքականը անցկացնում է իր վերջին ուսումնամարզական պարապմունքները, որից հետո կմեկնեն Թբիլիսի: Հավաքականի կազմում առաջնությանը կմասնակցեն 2014 թ. խոցասուսեր զենքաձևի Հայաստանի գավաթակիր Արաբկիրի «Ալբերտ Գրիգորյանի » անվան մարզադպրոցը ներկայացնող Արամայիս Գաբոյանը, Նորագավիթի սուսերամարտի մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող, խոցասուսերակիր՝ 2014 թ. Լատվիայի Կաունաս քաղաքի միջազգային մրցաշարի հաղթող Էդուարդ Հովիկյանը, ճկասուսերակիր Երևանի հրաձգության մանկապատանեկան մարզադպրոցը ներկայացնող , միջազգային մրցաշարերի հաղթող և մրցանակակիր Մայքլ Հովհաննեսյանը և սուսերամարտի «Քեթրին» ակումբը ներկայացնող 2014 թվականի ՀՀ առաջնության հաղթող Էմմա Պողոսովան: Եվրոպական կոնֆեդերացիայի հրավերով Եվրոպայի մինչև 23 տարեկանների առաջնությունը Հայաստանից կսպասարկի միջազգայի կարգի մրցավար Արտաշ Մադոյանը: