Մոսկվայի քաղաքային դատարանի նախագահությունը հունիսի 20-ին չեղյալ է հայտարարել Հրաչյա Հարությունյանի կալանքի երկարացման որոշումը: Վարորդ Հարությունյանը 2013թ. Պոդոլսկի մոտակայքում իր բեռնատարով բախվել էր ավտոբուսի, որի հետևանքով 18 մարդ էր զոհվել:
«ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ, նախագահությունը խախտումներ է գտել Տվերի դատարանի դատավոր Ելենա Ստաշինայի 2013թ, դեկտեմբերի 13-ի որոշման մեջ և նյութերը ուղարկել է կրկին ուսումնասիրելու:
Հարությունյանի գործը գտնվում է ըստ էության ուսումնասիրելու փուլում:
Նա մեղադրվում է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու և կեղծ փաստաթղթեր օգտագործելու մեջ: Հարությունյանը վթարի մասով իրեն մեղավոր է ճանաչում, սակայն հերքում է, որ կեղծ փաստաթղթեր է օգտագործել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ