Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ժողովրդագիր.«Արտագաղթի հետ պետք է համակերպվել»

Հունիս 20,2014 13:44

 

Ժողովրդագիր Ռուբեն Եգանյանի համոզմամբ, ԱՊՀ միգրանտների մուտքը ՌԴ
երեքից հինգ տարով արգելափակելու որոշումը ծանր ազդեցություն կունենա հայ միգրանտների վրա:

«Այդ մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում: Հայաստանի աշխատանքային շուկան հնարավորություն չունի նման ահռելի զանգվածի աշխատանքով ապահովել, չեմ կարող ենթադրել՝ ինչ կլինի այդ մարդկանց վիճակը: Որ վատ կլինի, դա հաստատ: Լուծումներ չեմ տեսնում այս պահին»,- այսօր «Բլից ինֆո» ակումբում ասաց ժողովրդագիրը:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանն էլ կարծում ՝ ՌԴ-ն միգրանտների մուտքը երեքից հինգ տարով արգելելու որոշմամբ իր շահերն է հետապնդում. «Ժողովրդագրական հարց է լուծում: Ուզում է այն մարդիկ, որոնք գնում են իրենց մոտ աշխատելու, դառնան ՌԴ քաղաքացի: Այդ օրենքների փոփոխությունները տանում են դրան»:

Նրա խոսքով, արդյունքում մեծանում է Հայաստանից արտագաղթողների թիվը. «Ո՞րն է մեր շահը, պետք է մեր քաղաքականությունը փոխենք, որ արտագաղթը կանգնեցնենք: Արտագաղթը հետեւանք է տնտեսության ճգնաժամի, գյուղի քայքայման, մինչեւ այդ ամենը չփոխենք, արտագաղթը չի նվազի, գնալով ահագնանում է, ոչ մի լուրջ քայլ չի արվում, գյուղը շարունակում է քայքայվել, գյուղատնտեսությունն էլ չի ընդունվում կառավարության կողմից որպես գերակա շահ»:

Տիկին Հակոբյանի համոզմամբ, պետք է Հայաստանից արտագաղթողներին պարբերաբար տեղեկացնել, որ իրենց դրսում դրախտը չի սպասում. «Պետք է ասել հասարակությանը, որ ճգնաժամը միայն Հայատանում չէ, այլ ամբողջ աշխարհում: Մարդիկ երբեմն գնում են նաեւ ի նշան բողոքի՝ իրենց շրջապատից ամաչելով, արտասահմանում աղքատությունը տանելն ավելի հեշտ է: Մինչեւ հիմա արտագաղթը չեն դիտարկում որպես հետեւանք եւ չեն փորձում պատճառները վերացնել»:

Ժողովրդագիրն էլ այն կարծիքին է, որ աշխատանքային միգրացիա երեւույթի հետ պետք է Հայաստանում համակերպվել, որովհետեւ. «Մեր շուկան հնարավորություն չունի ողջ աշխատուժը կլանելու, աշխատանքի վաստակի մեծության եւ աշխատատեղի խնդիր կա: Մարդկանց հսկայական մասը գնում է Հայաստանից, որովհետեւ այդ աշխատանքը հնարավորություն չի տալիս նրանց արժանավայել ապրել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30