Երեկ Կոտ դ’ Իվուար-Կոլումբիա հանդիպումից հետո, որում Կոլումբիան հաղթեց 2:1 հաշվով, ինֆորմացիոն գործակալությունները լուր տարածեցին, թե իվուարցի ֆուտբոլիստ Սերեյ Դյեն օրհներգի ժամանակ լալիս էր խաղի մեկնարկից երկու ժամ առաջ հոր մահվան գույժն ստանալու պատճառով: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Ինքը՝ ֆուտբոլիստը, հերքել է այդ լուրը: «Հայրս մահացել է 2004 թվականին, իսկ օրհներգի ժամանակ ես խիստ հուզվել էի, որ աշխարհի առաջնությունում ներկայացնում եմ իմ երկիրը եւ դրա համար էի լալիս», – գրել է անչափ հայրենասեր Սերեյ Դյեն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ totalprosports.com-ի