Հայաստանի լավագույն շախմատիստուհի, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը Վրաստանի Լոպոտա առողջարանում մեկնարկած Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կանանց «Grand Prix»-ի խաղարկության 5-րդ փուլի առաջին տուրում սեւ խաղաքարերով պարտվեց Չինաստանի ներկայացուցիչ Յու Վենջուին: Այսօր՝ 2-րդ տուրում, Էլինայի մրցակիցը Նանա Ձագնիձեն է:
Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն շախմատիստուհիներ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ մրցաշարի պաշտոնական կայքէջի