Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյանը՝ կուտակային կենսաթոշակի օրենքի «կիքսերի» մասին (Տեսանյութ)

Հունիս 20,2014 13:10

Այսօր ԱԺ-ում շարունակվում է Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկումը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը հիմնական զեկուցող աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին այսպիսի հարց ուղղեց. «Հեգնանք չհամարեք, դուք կարդացե՞լ եք այս օրենքը մինչեւ վերջ, մինչեւ անցումային դրույթներ, թե՞ դուք հավատացել եք իրավաբանական վարչությանը, որ այստեղ չկան կիքսեր, անհեթեթություններ: Օրինակ, 13 հոդվածում գրված է՝ մասնակցի լռությունը համարվում է մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի փայերի սեփականությունն ընդունելու կամքի արտահայտություն: Դուք համարում եք իրավաբանական տերմի՞ն սա»:
Արամ Մանուկյանը նաեւ հարցրեց՝ եթե սա կոչվում է նպատակային վճար եւ այն օրենքի ուժով դառնում է պարտադիր, ինչի՞ եք ամեն տեղ պարտադիր բառը նշել. «Մենք ունենք բազմաթիվ հարկեր, տուրքեր եւ ոչ մի տեղ պարտադիր բառը չի նշվում: Ինչո՞ւ եք ամենուրեք նշել պարտադիր բառը»:

Նախարարը պատասխանեց. «Պարտադիր հիմնադրամ եւ պարտադիր համակարգը տարբեր բաներ են: Այստեղ պարտադիրը պետության պարտադիր մասնակցությամբ հիմնադրամն է եւ այդ տարանջատումը նրա համար է, որպեսզի հստակ լինի պարտադիր կենսաթոշակային ֆոնդ եւ կամավոր կենսաթոշակայիին ֆոնդ հասկացությունները»:
Արամ Մանուկյանի դիտողությունը՝ օրենքում առկա կիքսերի առումով նախարարն ընդունեց:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30