Լրահոս
Օրվա լրահոսը

Ուղիղ միացում. «Դեմ առ դեմ»` Կարինե Հակոբյան եւ Արա Խզմալյան

Հունիս 20,2014 17:00

Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ հրապարակախոս Կարինե Հակոբյանի եւ թատերագետ Արա Խզմալյանի միջեւ: Թեման՝ Թույլատրելի են արդյոք խնջույքները մշակույթի հուշարձանների տարածքում:

Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Լևոն Մութաֆյան says:

    Եթե Հասմիկ Պողոսյանն իրեն շրջապատեր գիտակ և մշակութասեր մարդկանցով, այս ամենը չէր լինի
    Հասմիկ Պողոսյանը բարեկամս չէ: Ավելին, նա իմ հանդեպ թշնամաբար է տրամադրված: Այնքան թշնամաբար, որ իմ գրքերը հանում է պետական պատվերի ցուցակներից, Թատրոն X փառատոնի նախօրյակին ևս իր թշնամանքն ի ցույց դրեց… Բայց ես չեմ առաջնորդվում այսկամ այն պաշտոնյայի՝ իմ հանդեպ ունեցած սիրով կամ ատելությամբ:
    Ինձ համար գլխավորը մշակույթն է: Ազգային մշակութային հարստություններն են:
    Եվ հենց այդ դիրքերից էլ ուզում եմ խոսել: Հասմիկ Պողոսյանն այսքան տհաճ ու անհեթեթ պատմությունների մեջ չէր հայտնվի, եթե իրեն շրջապատեր ոչ թե պատեհապաշտ, նախարարից մի օգուտ ստանալու ամբիցիաներով լցված, այլ՝ գիտակ մարդկանցով: Գրագետ խորհրդականներով: Կիրթ ու մտավորական պահվածք ունեցող մարդկանցով: Եթե մի նախարարի խորհրդական Եղիազարյան Նաիրան է, արդեն պարզ է, թե այդ նախարարությունում ինչ է տիրում… Եթե նախարարին օգնեին, իրազեկեին, աջակցեին, ապա, իսկապես, Զվարթնոց և Գառնի տաճարներում այս ամենը չէր լինի:
    Նախարարի մտահոգությունը՝ ՊՈԱԿ-ներն ապահովել արտաբյուջետային միջոցներով՝ արդարացի է և ճիշտ: Աշխարհի ոչ մի երկրում մշակույթը նաև բիզնես է՝ խելացի, արդարացված բիզնես: Պատմամշակութային հուշարձանների պահպանումը, վերականգնումը, խնամքը ահռելի միջոցներ են պահանջում: Եվ, բնականաբար, պետությունը չի կարող հատկացնել պահանջվող ողջ գումարը: Դրա համար պետք է լինեն լրացուցիչ ինվեստիցիաներ, նախաձեռնություններ:
    Բայց ինչպիսի՞ք:
    Բոլոր նրանք, ովքեր եղել են այլ երկրներում և այցելել են պատմամշակութային հուշարձաններ, տեսել են, որ դրանց շրջակայքում կան սրճարաններ, ռեստորաններ, փոքրիկ խանութ-կրպակներ, լուսանկարչատներ, հյուրանոցներ: Կարելի՞ է ունենալ այս ամենը մեր պատմամշակութային հուշարձանների մոտակայքում: Իհարկե, կարելիէ: Անգամ՝ անհրաժեշտ է: Սակայն պետք է մշակվեն չափորոշիչներ, ըստ որոնց այս կառույցները պետք է գտնվեն հուշարձանից հարյուր մետր հեռավորության վրա: Թող մշակույթի նախարարությունը մշակի չափորոշիչներ, նախագծի տիպարային խանութներ ու սրճարաններ և առաջարկի գործարարներին: Գործազրկության պայմաններում նախարարությունը կարող է հուշարձանների մոտակայքում ստեղծել կիրառականև ազգագրական արվեստի արհեստանոցներ և արվեստանոցներ, զարկ տա ուղեցույցների, լուսանկարչական ալբոմների հրատարակչությանը: Դրանք կլինեն ինքնածախսածածկող, դրանք լուրջ ֆինանսական հոսքեր կապահովեն:
    Ոչ ոք դեմ չէ պատմամշակութային հուշարձանների տարածքում գեղարվեստական միջոցառումների կազմակերպմանը. Համերգներ, թատերականացված հանդեսներ, փառատոներ. դրանք և՛ կնպաստեն հուշարձանների հանրահռչակմանը, և՛ գեղարվեստական կյանքի հարստացմանը: Հենց նույն Գառնո ու Զվարթնոցի տաճարների շրջակայքում կարելի է կազմակերպել մշակութային բանավեճեր, գեղարվեստական ֆիլմերիցուցադրություն…
    Սրանք որպես առաջարկություն եմ ներկայացնում և հուսամ, որ նախարար Հասմիկ Պողոսյանն ի վերջո կմտածի, որ ցանկացած ընդդիմադիր կեցվածք կառուցողականության հանդեպ թշնամանքի արտահայտությունն է:
    Ուրեմն, գործենք հանուն մշակույթի: Իսկ վատ խորհրդականներից ու քծնողներից, տգետ խորհրդականներից պետք է ազատվել: Որքան շուտ, այնքան՝ լավ:
    ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

Պատասխանել