Այսօր,ժամը 17.00-ին «Առավոտի» կայքում ուղիղ հեռարձակմամբ դիտեք Դեմ առ դեմ» հաղորդաշարի հերթական թողարկումը՝ բանավեճ հրապարակախոս Կարինե Հակոբյանի եւ թատերագետ Արա Խզմալյանի միջեւ: Թեման՝ Թույլատրելի են արդյոք խնջույքները մշակույթի հուշարձանների տարածքում:
Հաղորդումը վարում է Արամ Աբրահամյանը:
Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն, նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը:
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված կամ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները:
Կարդացեք նաև
Հարց` Խզմալյանին
Aravot.am-ի հարցին ի պատասխան ասել էիք, թե Պոլ Մաքարթնին էլ է Կոլիզեումում երգել…, գուցե մոռացել էիք նշել, որ այնտեղ ճաշկերույթ չի եղել, ավելի ճիշտ՝ ոչ դուք, ոչ էլ մենք, այդ մասին չգիտենք, իսկ եթե նման բան եղել է, ապա վստահ ենք, որ դա կլիներ ընդամենը` ֆուրշեթ: Ոչ մեկս պատմամշակութայի հուշարձանների տարածքում մշակութային միջոցառումներին դեմ չենք, հիշենք՝ հենց թեկուզ Զվարթնոցում ժամանակին ներկայացրած օպերան եւ այլն: Կարծում ենք` նախարարը ձեր պաշտպանության կարիքը չունի….
նախարարի հետ ակտակների մեջ է, էնպես որ միշտ իրար պաշտպանելու կարիք ունեն