Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Աբրահամյանը՝ Միկոյանի մասին. «Ականավոր պետական գործիչ եւ հայ ժողովրդի պանծալի ներկայացուցիչ». «Ազգ»

Հունիս 20,2014 13:01

Վերջին օրերին Երեւանում բուռն կերպով քննարկվում է խորհրդային ականավոր պետական գործիչ եւ հայ ժողովրդի պանծալի ներկայացուցիչ Անաստաս Իվանի Միկոյանի հուշարձանի կանգնեցման գաղափարը: Ինչպես հայտնի է, Երեւանի քաղաքապետարանի Ավագների խորհուրդը ապրիլի 30-ին Հայաստանի մայրաքաղաքում Ա.Ի. Միկոյանի հուշարձանը կանգնեցնելու որոշում ընդունելովՙ մայիսի 8-ին համապատասխան առաջարկությամբ դիմեց ՀՀ կառավարությանը:

Ցավոք, նման հուշարձանի կանգնեցման հակառակորդներից մեկը դարձավ կառավարող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Հայկ Դեմոյանը, ինչպես նաեւ «Բարեւ, Երեւան» խմբակցությունը: Տվյալ որոշման ընդդիմախոսները ինչո՞վ են հիմնավորում իրենց դիրքորոշումը: Նրանց «փաստարկների» փաթեթը հիմնվում է Անաստաս Միկոյանի անձի հակասականությամբ. լինելով Խ. Միության նշանավոր ղեկավարներից մեկը, նա իբր քիչ բանով է օգնել հայ ժողովրդին եւ Հայաստանին, ինչպես նաեւ մասնկացել է ստալինյան բռնություններին:
Ինձ թվում էՙ ընդդիմախոսների տվյալ պնդումները քիչ համոզիչ են: Բանն այն է, որ Անաստաս Միկոյանը ոչ միայն ԽՍՀՄ նշանավոր պետական գործիչներից ու ղեկավարներից մեկն էր, այլեւ տվյալ պետության հիմնադիրներից էր, զգալի ավանդ է ներդրել 20-րդ դարի մեծ տերության կազմավորման ու զարգացման մեջ, տաղանդավոր քաղաքական գործիչ էր, հմուտ կազմակերպիչ եւ ճարտար դիվանագետ:

Պատմությունից հայտնի է, որ Ա.Ի. Միկոյանը իր կուսակցական ու քաղաքական կյանքը սկսել է Անդրկովկասում 1915 թ., եղել է առասպելական Բաքվի կոմունայի ամենաերիտասարդ կոմիսարներից մեկը, որին հարգանքով եւ խնամակալությամբ էր վերաբերվում ինքըՙ Ստեփան Շահումյանը: Միկոյանը զգալի ավանդ ներդրեց խորհրդային իշխանության հաստատման եւ Հյուսիսկովկասյան տարածաշրջանի քաղաքական կայունացման գործում, տարիներ շարունակ ղեկավարեց Հյուսիսային Կովկասի եւ Ռոստովի մարզի կուսակցական կազմակերպությունը: Նրա հետագա քաղաքական կենսագրությունը անխզելիորեն կապված է երկրի բարձրագույն քաղաքական մարմնիՙ ԿԿ քաղբյուրոյի հետ:
Երեք տասնամյակից ավելի Ա.Ի. Միկոյանը քաղբյուրոյի անդամ էր: Նրա փայլուն տաղանդը եւ կազմակերպչի լայն մտահորիզոնը հատկապես դրսեւորվեցին ԽՍՀՄ արտաքին ու ներքին առեւտրի ժողկոմի եւ մատակարարման ժողկոմի պաշտոններում: Զգալի չափով Միկոյանի շնորհիվ հաջողությամբ զարգանում էր ինդուստրացումը տնտեսության այնպիսի ճյուղերում, ինչպիսիք են թեթեւ եւ սննդի արդյունաբերությունը (ի դեպ, ԽՍՀՄ-ում առաջին անգամ Ա.Ի. Միկոյանն է կազմակերպել շատ մթերատեսակների արտադրությունը. պաղպաղակ, նրբերշիկ, երշիկեղեն, պահածոներ, սիգարետներ եւ այլն):

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30