Լրահոս
Օրվա լրահոսը

Զվարթնոցի դեպքը կկրկնվի՞

Հունիս 20,2014 12:55

Այսօր «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը երգիչ, երգահան

Արտավազդ Բայադյանը, երգահան Լիլիթ Պիպոյանն ու հրապարակախոս Կարինե Հակոբյանը բանավիճեցին Զվարթնոցի տաճարի շուրջ տեղի ունեցած սկանդալի վերաբերյալ: Կրքերը թեժացան այն աստիճան, որ միմյանց «դեմագոգ» կոչեցին:

Արտավազդ Բայադյանը փաստեց. «Ակնհայտ է, որ մեզ մոտ հուշարձանների պահպանության խնդիր կա, բայց ամբողջ աշխարհում ընդունված երևույթ է` միջոցառումներ անցկացնել հուշարձանների մոտ, ցանկացած միջոցառում ունի գին, եթե մի բան փչացնես, պետք է հարյուրապատիկ վճարես»: Նա նաև նշեց, որ կան պետական հուշարձաններ, որտեղ մուտքն արգելված է, իսկ ընդհանրապես հուշարձանները նրա համար է, որ պետք է հավաքվեն, տեսնեն:

Պարոն Բայադյանը հիշեցրեց, որ 1985-ին Գառնու տաճարի մոտ «Երգ 85»-ն անցկացրեցին ու մանրամասնեց. «Տարբեր երկրներում եմ եղել, որ նման միջոցառումներ են կազմակերպվել, այն կազմակերպությունները, որ հարուստ են, թող գումար տրամադրեն, որոնք կգնան դրանց պահպանությանը, պարզապես պատասխանատու մարդը պետք է, որ հսկի, նաև պետք է կուլտուրա ունենանք, որ պահպանենք: Սանդղակ պետք է լինի, որ դրանից այն կողմ չի կարելի»:

Երգչուհի, երաժիշտ Լիլիթ Պիպոյանը դեռ փորձում է հասկանալ, թե ինչու է այդ աղմուկը բարձրացնել: Նա ասաց. «Մարդու գիտակցության մեջ կա սրբազանի և առօրյայի տարբերությունը, դա զայրացնում է մարդկանց, որ սրբազան տարածք ներխուժել է առօրեականը, այս երևույթները նստել են մարդկանց ուրիշ վերքերի վրա, դրա համար էլ այսպիսի աղմուկ է բարձրացել: Պայմանագրով այսպիսի սրբազան վայրերում պետք է հստակ կանոններ սահմանված լինեն, կարող են անցկացվել միջոցառումներ, բայց քանի որ այս հուշարձանները մեզ համար շատ կարևոր են, պետք է բարձր որակի միջոցառումներ անցկացվեն: Հիմա այնպիսի վիճակում ենք, որ բյուջեից գումար չի տրվում»:

Հրապարակախոս Կարինե Հակոբյանը վտանգներ է տեսնում այս երևույթի շարունակականության մեջ: Նա ասաց. «Սա առաջին դեպքը չէ և չունենք երաշխիք, որ չեն ունենա շարունակություն այս պետությունը: Մեր պետության մեջ սպառումն ավելի առաջնահերթ է, քան մշակույթը, արտադրությունը: Առջևի պլանում ճաշկերույթն է, իսկ երկրորդ պլանում` հուշարձանը, մենք մեր առաջնահերթությունները պետք է փոխենք: Ինչ տարբերություն՝ խորովածը ջինսո՞վ են ուտում, թե՞ ֆրակներով: Իրական քաղաքականության օրինակ է, տաս տարի առաջ Եվրոպան ուրիշ էր, հիմա` ուրիշ է: Վերջին տարին Եվրոպան նահանջ է կատարում եվրոպական արժեքներից»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Հետքի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30