Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը՝ սոցապնախարարին. «Գիշերները լավ քնո՞ւմ եք, թե՞ չէ» (Տեսանյութ)

Հունիս 20,2014 12:52

«Եթե երեկ հարց տայի, պիտի հարցնեի՝ գիշերները լավ քնո՞ւմ եք, թե՞ չէ: Բայց այսօր մի քանի հարցեր էլ ունեմ»,- այսօր ԱԺ-ում Կուտակային կենսաթոշակի մասին օրենքի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին այսպես հարց ուղղեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Արտեմ Ասատրյանը պատասխանեց. «Հանգիստ քնելու հետ կապված, պարոն Մինասյան, նաեւ պիտի ասեք, թե մեկ օրվա մեջ ի՞նչ տարբերություն կար, որ այդ հարցը չեք տալիս: Մեր աշխատանքն օրական տեւում է 8-14 ժամ եւ դժվար է լինում այդքանից հետո ստեղծված խնդիրների պարագայում հանգիստ քուն ունենալ»:

Արծվիկ Մինասյանը նաեւ հետաքրքրվեց Դուք ՍԴ-ում բավական երկար քննարկումների մասնակցեցիք, ուզում եմ ձեր համոզմունքը ընկալել, իսկապե՞ս կարծում եք, որ եթե կուտակային վճարը փոխեցիք սոցիալական վճար բառով, խնդիրը լուծվում է: Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ եթե ցանկություն չունեն տեսնելու դրանց միջեւ տարբերությունները, չեն էլ կարող տեսնել:

Արծվիկ Մինասյանը հիշեցրեց, որ մարդու սեփականության վրա արգելանք դնելը եւ նրան պարտադրելը, որ մասնակցի այս համակարգին՝ հակասահմանադրական է: ՍԴ որոշմամբ ամրագրված է, որ ԱԺ-ն եւ կառավարությունը պատշաճ հսկողության եւ վերահսկողության մեխանիզմ պետք է ունենան. «Ըստ էության ոչինչ չի փոխվել, ԱԺ-ն որտե՞ղ պետք է մասնակցի՝ վերահսկողություն իրականացնելու հարցում՝ իր լիազորությունն իրականացնելու համար: Դատարանի որոշման մեջ հատուկ նշված է, որ անհրաժեշտ է սահմանել քրեական, վարչական, քաղաքացիական պատասխանատվության միջոցներ, իսկ ձեր բերած փաթեթում որեւէ նման նորմ չկա: Խոսում եք հանրային ծառայողների մասին: Դուք, որպես աշխատանքի նախարար, որ պետք պաշտպանեք աշխատողների իրավունքները, իսկապե՞ս մտածում եք, որ գործադիրը կարող է որոշում կայացնել, որպեսզի առանց աշխատողների կարծիքը հաշվի առնելու նրանց պարտադրվի ինչ-որ քայլ»:

Արտեմ Ասատրյանը պատասխանեց, որ Աշխատանքային օրենսգիրքն իրենց թույլ է տալիս հանրային ծառայողների նկատմամբ տարբերակված մոտեցում ցույց տալ. «Հանրային ծառայողների նկատմամբ, ի տարբերություն ձեզ, ես տեսնում եմ լրացուցիչ սոցիալ-աշխատանքային երաշխիք եւ ոչ թե պարտադրանք կամ որեւէ այլ բացասական հանգամանք»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30