Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Աֆրիկյանների շենքը քանդում են բազմաթիվ խախտումներով. «Հայոց աշխարհ»

Հունիս 20,2014 12:45

Այս օրերին Աֆրիկյանների ակումբի քանդման դեմ հանդես եկող ակտիվիստները բողոքի երթեր են կազմակերպում «Չեք քանդելու», «Մենք ենք մեր պատմության կառուցողները» եւ այլ կարգախոսներով։ Այդ նույն արտահայտություններն են գրված նաեւ շենքը շրջապատող ցանկապատերի վրա: Ինչո՞ւ են այդչափ բորբոքվել կրքերը։ Մեր զրուցակիցն է «Պետական կարիքների զոհեր» ՀԿ նախագահ ՍԵԴՐԱԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ։

-Ես կփորձեմ խոսել փաստաթղթերի, փաստերի լեզվով: 2006 թվականի մայիսի 18-ին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հանրապետության նախագահին ուղղած նամակում մասնավորապես նշել է. «Ավելի քան չորս տարի Երեւան քաղաքը չի ունեցել պատմության եւ մշակույթի հուշարձանների ցանկ եւ պահպանական գոտիներ»: Իսկ երբ ցանկը չկա, հուշարձանը դառնում է սովորական օբյեկտ, որից օգտվելով էլ վաճառվեց, հետագայում ոչնչացվեց «Սեւան» հյուրանոցը, վաճառվեց Երեւան քաղաքի Դումայի շենքը, որտեղ կառուցվեց «Կոնգրես» հյուրանոցը…
Փաստորեն, հուշարձանները զոհաբերվել են հանուն կառուցապատողի բիզնես շահերի, ինչը օրենքի խախտում է:

-Իսկ ի՞նչ է սահմանված օրենքով:

-1998 թվականին ընդունված օրենքում հստակ գրված է` հուշարձան քանդելն արգելվում է, հուշարձանը կարող է տեղափոխվել այն դեպքում, եթե նրան սպառնում են բնական աղետներ: Ու նաեւ այն դեպքում, երբ կա կառավարության որոշում եւ լիազորված մարմնի կողմից հիմնավորում: Իսկ արդեն 2002 թվականին կառավարությունն ընդունում է որոշում, որի 46-րդ հոդվածն արձանագրում է. «Տեղափոխման նպատակով հուշարձանների ապամոնտաժումը կարող է իրականացվել միայն հուշարձանն ուսումնասիրելուց եւ մանրամասն վավերագրելուց հետո, ինչպես նաեւ տեղափոխման տարածքի հատկացման եւ վերակառուցման համար անհրաժեշտ այլ փաստաթղթերի առկայության դեպքում»:
Կոնկրետ Աֆրիկյանների շենքի գործով այդ փաստաթղթերը պատրաստ չեն: Իհարկե, հուշարձանը միայն քարերը չեն, բայց, համաձայն այս կարգի, եթե հուշարձանը տեղափոխում են, պետք է ստույգ ասեն, թե ուր են տեղափոխելու, երբ են վերականգնելու: Մինչդեռ հուշարձանը քանդում, քարերը հավաքում-տանում են անհայտ ուղղությամբ, գցում են որեւէ բակում: Ո՛չ օրենքում, ո՛չ կառավարության որոշումներում գրված չէ, որ ինչ-որ մեկը հուշարձանի քարերի տերն է դառնում. այն պետական սեփականություն է:
2004 եւ 2005 թվականներին տեղափոխման ենթակա 14 շենքերից 5-ը քանդվել են` Բուզանդի 9, 17, 25, 26 եւ Արամի 74 շենքերը: Ուզում եմ հարց տալ` որտե՞ղ են այդ շենքերի քարերը, ի՞նչ վիճակում են, ե՞րբ են հուշարձանները վերականգնվելու, որտե՞ղ: Գոնե մեկը վերականգնեին: Մի տեղ տեսել ենք, լուսանկարել քանդած շենքերի քարերի կույտերը, եւ անհասկանալի էր` դրանք Բուզանդի 9, թե՞ Բուզանդի 26 շենքի քարերն են:

-Գուցե արդեն համարակալած թվե՞րն են ջնջվել:

-Իհարկե: Հավելենք նաեւ, որ շատ հուշարձանների դեպքում նույնիսկ մշակույթի նախարարության եւ կառուցապատողի միջեւ պահպանական գոտու վերաբերյալ պարտավորագիր չի կնքված, ինչը պահանջվում է օրենքով: Փաստորեն խախտվել եւ Աֆրիկյանների տան պարագայում շարունակում են խախտվել թե՛ ՀՀ հուշարձանների վերաբերյալ օրենքը, թե՛ կառավարության որոշմամբ սահմանված կարգը, թե՛ Եվրոպական կոնվենցիան, որը ԱԺ-ն ընդունել է 2008 թվականին: Ընդ որում, Կոնվենցիան վավերացվելուց հետո հուշարձանների տեղափոխման առկա ցանկը պետք է չեղյալ համարվեր…

Վերջերս Երեւանի նորանշանակ գլխավոր ճարտարապետը պնդում է, որ Աֆրիկյանների տունը 6 մետրով մտած է Տերյան փողոցի մեջ, ուստի պետք է ապամոնտաժվի, որ այդ փողոցը լայնանա: Եթե մտածենք նրա պես, ապա պետք է քանդենք նաեւ, ասենք, «Երեւան» հյուրանոցը, քանի որ Աբովյան փողոցը, որի վերեւի մասը շատ լայն է, «Մոսկվա» կինոթատրոնի մոտ սկսում է նեղանալ: Ոչ մի երկրում քաղաքի կենտրոնը չեն դարձնում «տրասսա»:

Ռուսլան ԹԱԹՈՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30