Ֆինանսների նախարարությունում աշխատողների կրճատման վերաբերյալ աղմուկը նոր թափ է ստացել, ինչը ստիպել է Հայաստանի քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանին լրագրողներին եւս մի քանի պարզաբանումներ տալ։ Կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում նա հայտարարել է, որ ֆինանսների նախարարությունում օրենքի խախտում տեղի չի ունեցել՝ կապված բազմաթիվ աշխատողների աշխատանքից հեռացման հետ։
«Բնականաբար, տեղի է ունեցել հաստիքների կրճատում մի շարք ստորաբաժանումներում՝ ինչպես հասարակայնության հետ կապերի, այնպես էլ իրավաբանական, կադրային եւ այլն»,- ասել է Բադալյանը։ Ստեղծվել է նոր մարմին, այսինքն՝ երկու պետական մարմիններ վերակազմավորվել են մեկ մարմնի մեջ։ Ուզում եմ արձանագրել, որ նախարարությունում գործող ֆինանսական վերահսկողության տեսչությունը վերացվել է, լուծարվել։ Գոյություն չունի կառուցվածքային այդ ստորաբաժանումը, այդ պատճառով չի կարող լինել քննարկման առարկա, թե ինչու են աշխատողները կրճատվել։ Այսինքն՝ միաձուլումների արդյունքում տեղի է ունեցել թվաքանակի նվազում»,- ասել է Բադալյանը։
Պատասխանելով հարցին, թե նախարարությունում ուսումնասիրություն իրականացնելու են՝ պարզելու հեռացումների օրինականությունը՝ նա շեշտեց. «Արդեն արվել է ուսումնասիրություն եւ պարզվել, որ ինֆորմացիան համապատասխանում է առկա վիճակին։ Այնուամենայնիվ բոլոր դեպքերի համար անելու ենք առանձին ուսումնասիրություն։ Գործընթացն ընթացքի մեջ է»։
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարարությունում մի շարք աշխատողներ հեռացվեցին Պետական եկամուտների կոմիտեի հետ միավորվելուց եւ նախարարի պաշտոնում Գագիկ Խաչատրյանին նշանակելուց հետո։
Կարդացեք նաև
Լիլիթ ԼԱԼԱՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում