Լրահոս
Օրվա լրահոսը

Արտակ Դավթյան. «Կենսաթոշակային բարեփոխումն, անկախ ամեն ինչից, պետք է ներդրվի եւ կյանքի կոչվի». «Հայոց աշխարհ»

Հունիս 20,2014 12:25

«Հայոց Աշխարհ»-ի հարցերին պատասխանում է ՀՀԿ խորհրդարանական խմբակցության անդամ, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի հանձնաժողովի նախագահ ԱՐՏԱԿ ԴԱՎԹՅԱՆԸ

-Կենսաթոշակային բարեփոխումների «նորացված տարբերակը», ձեր կարծիքով, լուծո՞ւմ է բոլոր խնդիրները։

-Կարծում եմ, կառավարությունն ամեն ինչ արել է օրենքը համապատասխանեցնելու սահմանադրությանը եւ ՍԴ որոշմանը։ Ավելին՝ Սահմանադրական դատարանը վերջնաժամկետ էր սահմանել մինչեւ սեպտեմբերի 30-ը, բայց կառավարությունը փաստորեն առաջ է ընկել նախատեսված «գրաֆիկից»։ Առաջարկվող նախագծով պարտադիր բառը եւ պարտադիր կուտակայինի հետ կապված բոլոր ձեւակերպումներն ընդհանրապես հանվում են օրենքից եւ փոխարինվում «նպատակային սոցիալական վճար» հասկացությամբ։

-Համաձայնեք, բովանդակային առումով դրանից ոչինչ չի փոխվում. պարտադիրի «գաղափարախոսությունը», ըստ էության, մնում է ուժի մեջ։

-Դե, գիտեք, օրենքով նախատեսված ցանկացած վճար, բնականաբար, պարտադիր է։ Սա այն ցավոտ խնդիրն է, որի լուծումը, ինչպիսին էլ այն լինի, չի կարող գոհացնել բոլոր կողմերին. այդուհանդերձ նախագծում առավելագույնս հաշվի են առնված ե՛ւ քաղաքական ուժերի, ե՛ւ քաղաքացիական հատվածի բոլոր մտահոգությունները, իհարկե այնքանով, որքանով դա հնարավոր է։

Ի վերջո, հարցերի հարցը կենսաթոշակային բարեփոխումն է, որը, անկախ ամեն ինչից, պետք է ներդրվի եւ կյանքի կոչվի՝ նախ եւ առաջ, նկատի ունենալով ժողովրդագրական փոփոխությունների բացասական միտումները։ Բարեփոխումը ընկալելի դարձնելու, հանրության անվստահությունը մեղմելու համար կառավարությունն առաջարկում է օրենքը սկզբնական շրջանում կիրառել միայն պետական ծառայողների նկատմամբ, որոնք ծնվել են 1974 թվականից հետո։

-Ընդդիմությունը դա գնահատում է որպես խտրականության ցցուն դրսեւորում՝ այս դեպքում ոչ միայն տարիքային տարբեր խմբերի, այլեւ պետական եւ մասնավոր հատվածների աշխատող քաղաքացիների հանդեպ։

-Այստեղ գործում է այն տրամաբանությունը, որ հուլիսի 1-ից պետական հատվածում աշխատավարձերը բարձրանում են միջին հաշվով 40 տոկոսով։ Դրա համար պետական բյուջեով նախատեսված է մոտ 100 միլիոն դոլարին համարժեք գումար, որի մի մասը 5 տոկոս սոցիալական վճարների ձեւով վերադառնում է բյուջե։ Միաժամանակ ամրագրված է, որ մասնավոր սեկտորում զբաղված քաղաքացիների վրա օրենքը տարածվում է 2017թ. հուլիսի 1-ից, այսինքն՝ դրա կիրառումը 3 տարով հետաձգվում է։

Կարեւոր նորամուծություններից մեկն էլ այն է, որ աշխատաշուկա նոր մուտք գործող՝ 1996թ. հուլիսի 1-ից հետո ծնված անձանց դեպքում այդ վճարները նախատեսվում է իրականացնել եկամտային հարկից, այսինքն՝ պետությունն իր վրա է վերցնում այդ պարտականությունը։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30