Լրահոս
Օրվա լրահոսը

Կարինե Աճեմյանը՝ Զվարթնոցում «փարթիի» մասին. «Կարծում եմ՝ սա միջոց է նաև մեր երկիրը ներկայացնելու». «Իրատես de facto»

Հունիս 20,2014 12:18

Համացանցում դեռ չէր մարել Զվարթնոց տաճարում կազմակերպված «խրախճանքի» վերաբերյալ քննադատության ալիքը, երբ դրան հաջորդեց Գառնու տաճարում ԿԲ-ի կազմակերպած միջոցառումը։ Պատմամշակութային նման վայրերում ճի՞շտ է արդյոք նման միջոցառումների կազմակերպումը։

ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ)

– Ընդհանրապես, աշխարհում նման կարգի միջոցառումները տարածված են։ Կան երկրներ, որոնք իրենց մշակութային կառույցներն օգտագործում են այդպիսի նպատակներով։ Բայց կա շատ կարևոր հանգամանք՝ ո՞վ է վարձակալում, ի՞նչ միջոցառում է անցկացնում։ Ես ինքս եղել եմ Զվարթնոց տաճարում, ու շատ հետաքրքիր համերգային ծրագիր է եղել, որին հաջորդել է ֆուրշետը։ Շատ գրագետ, նորմալ կազմակերպված, արտառոց ոչինչ չհիշեցնող միջոցառում էր։ Կային հյուրեր արտասահմանից, ովքեր տեսան մեր կոթողները։
Կարծում եմ՝ սա միջոց է նաև մեր երկիրը ներկայացնելու։ Բայց երբ պարզվում է (ես մամուլում եմ կարդացել), որ իրենց շատ վատ են պահել, համապատասխան հագուստով չեն եղել, աղտոտել են միջավայրը, դա արդեն անթույլատրելի է։ Պետք է հասկանալ՝ ում, որտեղ, ինչ ծրագրերի համար են տարածք տրամադրում։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

Լուսանկարը՝ «Հետքի»

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30