Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցումների մասնակիցների 80 % -ը բացասաբար է վերաբերում Սերժ Սարգսյանի՝ Արցախը Հայաստանում չպատկերացնելու մասին հայտարարությանը

Հունիս 20,2014 12:12

Եվրախորհրդարանի պատվերով «Առանցք» ազգային զարգացման հասարակական կազմակերպությունը ս.թ. հունիսի 9-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրել է սոցիոլոգիական հարցումներ:

Հարցումներին մասնակցել են 2000 մարդ (Երևանում՝ 1500, Գյումրիում՝ 200, Վանաձորում՝ 200 և Կապանում՝ 100) ըստ հետևյալ սեռատարիքային խմբերի. կանայք՝ 60 %, տղամարդիկ՝ 40 %, 18-35 տարեկաններ՝ 30 %, 36-60 տարեկաններ՝ 40 %, 61 և բարձր տարիքի՝ 30%:

Հարցումների մասնակիցների 80 % -ը բացասաբար է վերաբերում Սերժ Սարգսյանի՝ Արցախը Հայաստանում չպատկերացնելու մասին հայտարարությանը, 68 % – ը համարում է, որ նրա վարած արտաքին քաղաքականության պատճառով առաջանում է Արցախը կորցնելու վտանգ և 80 % – ը պատրաստ է հանուն Արցախի ոտքի կանգնելու Սերժ Սարգսյանին ու նրա գլխավորած վարչախմբին հեռացնելու համար:

Նախախորհրդարանի քարտուղարության մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30