Անդրադառնալով ռուս լրագրող Դմիտրի Կիսելյովի՝ ՀՀ ԱԺ-ում տեղի ունեցած աղմկահարույց հանդիպմանը, հանրապետական պատգամավոր Մհեր Սեդրակյանը (Թոխմախի Մհեր) հայտարարել է. «Ես որ ընդեղ լինեի, սեւ Կիսելյով կբերեի գլխին։ Սամբո կանեի»։
«ՉԻ» – Ամեն դեպքում ակնհայտորեն զգացվում է, որ պրն Սեդրակյանը կողմնակալ վերաբերմունք ունի ռուս լրագրողների նկատմամբ։ Հայ լրագրողներին նա այլ կերպ էր սպառնում՝ «չանեդ կպոկեմ», իսկ Կիսելյովի դեպքում ընդամենը խոստանում է սամբո անել։
Ինչեւէ, դրա համար էլ ենք շնորհակալ։
Եվ խորապես ափսոսում ենք, որ պրն Սեդրակյանը չի մասնակցել այդ հանդիպմանը:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում