Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես ինքս պնդում էի, որպեսզի օգտագործվեն տեղական ոգի ունեցող քարերը». «Իրատես de facto»

Հունիս 20,2014 11:45

Հատված ՆԱՐԵԿ ՍԱՐԳՍՅԱՆԻ (ՀՀ քաղաքաշինության նախարար) հարցազրույցից:
– Երբ Դուք նախագծում էիք Հյուսիսային պողոտան, մտածո՞ւմ էիք քաղաքի ոգու մասին։

– Անշո՛ւշտ։ Միշտ և ցանկացած ժամանակ։

– Ոգի՝ պատրաստված քարերի՞ց, որոնք ասես ընկնում են մարդկանց գլխին. գիտե՞ք, իմ գլխին են «ընկել», նայեք՝ հոգիս ոնց է ցավում։

– Չի կարող նման բան լինել։

– Չե՜ք տեսնում… Էքզյուպերին ասում էր՝ կարևորն աչքի համար անտեսանելի է։

– Հակառակը, ես ավելին ասեմ. ժամանակին, երբ Հյուսիսային պողոտան կառուցվում էր, ես ինքս պնդում էի, որպեսզի օգտագործվեն տեղական ոգի ունեցող քարերը։

– Շատ քարերի մեջ շատ ունայնություն կա, պարոն Սարգսյան, Դուք գիտե՞ք՝ ինչ էր Դագոնի կուռքը, քարից շինված անաստվածների քարե արձան էր, ընկավ-կոտրվեց, զի ոգի չուներ։ Հիմա Ձեր Դագոնի կուռքն ընկել-փշրվում է Հյուսիսայինում՝ ասֆալտը վեր է բարձրանում, ցած է իջնում, ընդվզո՜ւմ է։

– Չէ, չէ, չէ, էդպես չի, էնտեղ հիմա սալահատակում են, էնտեղ հիմա շինարարության որակը շատ բարձր է։ Էնտեղ պարզապես բետոնի վրա սահք կա։

Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «Իրատես de facto» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30