Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ալիևը ստորագրել է. Ղարաբաղյան հակամարտությունը պիտի կարգավորվի խաղաղ ճանապարհով

Հունիս 20,2014 11:37

ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, դեսպան Վլադիմիր Կազիմիրովն այսօր «Արմենպրես» մամուլ ակումբում մտահոգություն հայտնեց, որ ղարաբաղյան խնդրի վերաբերյալ շատ է տարածվում ապատեղեկատվություն, որը տարածվում է ինչպես կանխամտածված, այնպես էլ ոչ կանխամտածված:

Այնուհետև նշեց ասուլիսի բուն նպատակի մասին. «Ինձ շատ դեպքերում քննադատում են, այդ թվում Նովրուզ Մամեդովը, ով վերջերս վիրավորական հոդված էր գրել իմ մասին և ես որոշեցի պատասխանել նրան և իմ բոլոր ընդդիմախոսներին այս մամուլի ասուլիսով»:
Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման հարցում 20 տարի անց գրանցված արդյունքներին, դեսպանն ասաց. «Ես լավատես եմ և ավելի շատ հակված եմ կարծելու, որ կողմերը մոտ են խաղաղության, քան պատերազմի: Խաղաղության հարցը պետք է լինի ամենաառաջնայինը, այստեղ անկյունաքարայինն այն է՝ պահպանել խաղաղությո՞ւն, թե՞ կրկին դիմել զենքի»:

Կազիմիրովը ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլը ձևակերպեց «ոչ խաղաղություն ոչ պատերազմ» բանաձևով: Հարցին՝ ՀՀ-ի՝ Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը կարո՞ղ է ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության գործընթացի վրա, Վլադիմիր Կազիմիրովը պատասխանեց. «ՀՀ-ի՝ Եվրասիական միության անդամակցությունը չի կարող ուղղակի ազդեցություն ունենալ ԼՂ հակամարտության կարգավորման հարցի վրա: Իհարկե, կարելի է փնտրել ոչ ուղղակի կապեր, ինչպես օրինակ՝ աջ ձեռքով ձախ ականջը բռնել: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը տնտեսական, կոմերցիոն թեմաների շրջանակներում է, ինչը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ունի երկրորդական նշանակություն»:

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության  մասին դեսպանն ասաց. «Նոր տարրեր ես չտեսա Ուորլիքի հայտարարություններում: Նա իր նույն ոճով էր և ըստ էության ուղղակի վերաշարադրեց մադրիդյան սկզբունքները»:
Անդրադառնալով հայր և որդի Ալիևների վարած քաղաքականությանը՝ դեսպան Կազիմիրովը հայտարարեց, թե գոյություն ունիր փաստաթուղթ, որտեղ հայր Ալիևը՝ Հեյդար Ալիևը ստորագրել է բառացիորեն այն հայտարարության տակ համաձայն որի՝ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհվով, մինչդեռ որդին՝ Իլհամ Ալիևն իր գործողություններով խախտում է այդ սկզբունքը:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30