Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Նարինե Թուխիկյանը՝ Թումանյանի ժառանգների մասին. «Չեմ հասկանում, ինչո՞ւ են պաշտպանում Միկոյանին»

Հունիս 20,2014 11:33

Aravot.am-ը Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանին խնդրեց մեկնաբանել բանաստեղծի թոռնուհիներ Սուրմա Թումանյանի եւ Իրմա Սաֆրազբեկյանի նամակը, որով նրանք հերքել են հայկական ԶԼՄ-ներում տարածված պնդումները, թե Թումանյանի ընտանիքը լարված հարաբերություններ է ունեցել խորհրդային շրջանի կուսակցական գործիչ Անաստաս Միկոյանի հետ:

«Ինչպե՞ս կարող էր մեր տատը` Օլգա Թումանյանը չընդունել Միկոյանին, երբ ինքը` Միկոյանն էր աջակցել եւ օգնել, որ Երեւանում բացվի Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանը»,-ասված է ժառանգների նամակում։

Ի պատասխան՝ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրենը տարակուսանք ապրեց. «Դա պատմել են ականատեսները, ինքս չեմ տեսել, եւ այժմ զարմանում եմ, թե ինչու են պաշտպանում Միկոյանին Իրման եւ մյուսները…»:

Քիչ անց էլ Նարինե Թուխիկյանը հավելեց. «Մենք Թումանյանի ավագ դստեր՝ Աշխենի արխիվը ուսումնասիրել ենք եւ գիրք ենք տպել նույնիսկ, այնտեղ ընդամենը մեկ անգամ է Միկոյանի մասին հիշատակվում, որ Միկոյանը խոստացավ հեղինակային իրավունքի եւ մայրիկի թոշակի հարցը լուծել, երբ տեղափոխվեցինք Երեւան ու այդպես էլ չարեց: Աշխենի միջոցով իրենք շատ մոտ են եղել Միկոյանի կնոջ հետ, որ էլի Աշխեն Թումանյան է եղել: Թումանյանի ավագ դուստրը ասում է Միկոյանը խոստացավ ու չարեց: Իրոք չեմ հասկանում… Իմիջիայլոց պատրաստ եմ այդ փաստաթուղթը ցույց տալ…»,- ասաց տիկին Թուխիկյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30